Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Սերժ Սարգսյանը փորձեց կաշառել ե՛ւ «Դաշնակցությանը», ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանին. ԱԱԾ նախկին գեներալ (տեսանյութ)

20/12/2019 12:10

Սերժ Սարգսյանը փորձեց կաշառել ե՛ւ «Դաշնակցությանը», ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանին. ԱԱԾ նախկին գեներալ (տեսանյութ)
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանի հետ, որը աղմկահարույց բացահայտումներ է արել։

Տիգրան Բարսեղյանը աղմկահարույց բացահայտումներ է արել, թե ինչպես է ամեն ինչ արվել, որպեսզի Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահ ընտրվի:

Բացի այդ, նրա խոսքով` Սերժ Սարգսյանը փորձել է կաշառել շատերին: «Հիմա Ձեզ կարեւոր տեղեկություն եմ փոխանցում. Սերժ Սարգսյանը փորձեց կաշառել ե՛ւ «Դաշնակցությանը», ե՛ւ Լեւոն Տեր- Պետրոսյանին: «Դաշնակցությանը» փորձեցին կաշառել` Հայ Դատի գրասենյակի գործերի առնչությամբ տարբեր գործարարներից փողեր փոխանցելով «Դաշնակցության» հաշվին: Լեւոն Տեր-Պետրոսյանին, ստացվող տեղեկությունների համաձայն, առաջարկել էին 10 միլիոն դոլար, որպեսզի նա ընդհանրապես լռի…» »:

– Ի՞նչ նոր բացահայտումներ եք պատրաստվում ներկայացնել՝ ազգային անվտանգության գործունեության հետ կապված։

– Ոչնչացված փաստաթղթերը, որոնց վերաբերյալ մենք տեղեկացրել ենք, վերաբերում էին ոչ միայն Մարտի 1-ին, այլ նաեւ պետության անվտանգությանը վերաբերող շատ հարցերի։ Կարծում եմ՝ այդ փաստաթղթերի առնչությամբ որոշակի հետաքրքրություն կա նաեւ երկրի ներկայիս ղեկավարների կողմից, քանի որ այդ հարցերն առնչվում են մեր երկրին եւ արդիական են։.Ոչնչացված փաստաթղթերն ունեն իրենց պատմությունը։ Այս փաստաթղթերում ներառված է Հայաստանի Հանրապետության շատ կարեւոր պատմության ընթացքը, որն այսօր էլ կարող է նշանակություն ունենալ մեր երկրի զարգացումների վրա։

Դրանք վերաբերում են 2 հիմնախնդրի՝ 1-ին՝ երկրի ռազմաքաղաքական-տնտեսական հարցերին, եւ 2-րդը՝ Արցախի հիմնահարցին։ Խոսքը վերաբերում է 2003թ.-ից հետո Ռոբերտ Քոչարյանի 2-րդ իշխանության գալուց հետո երկրում ընթացող երկու ուղղությունների վերաբերյալ։ Հարցը նրանում է, որ արտերկրի կենտրոնները, օժանդակելով ՀՀ-ում տարբեր քաղաքական ուժերի, փորձում էին իրենց դերակատարումն ունենալ մեր երկրի զարգացումների վրա։

ԱԱԾ-ն, լինելով երկրի անվտանգության հիմնաքարը՝ ի դեմս Սահմանադրական կարգի պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության, որտեղ ես աշխատել եւ ղեկավարել եմ, ամբողջ ընթացքում հետեւել եւ ուշադիր սկզբունքներով նայել է, թե ինչ է կատարվում այդ փաստաթղթերի առումով եւ, ընդհանրապես, զարգացումների առումով։
 
Ամբողջ ընթացքում այդ տեղեկատվությունը հավաքվել է ոչ միայն արտերկրի դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների, այլ, ընդհանրապես, մեր երկրում գործող տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների եւ արտերկրի կապերի, նրանց միջնորդությունների, ազդեցությունների, հնարավոր գործարքների, ամբողջի վերաբերյալ։ 2005թ. սկսած՝ ԱԱԾ խնդիր դրվեց, որպեսզի ապահովվի աստիճանաբար Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյանին իշխանության փոխանցումը։ Բայց դա պետք է արվեր այնպես, որ իշխանության փոխանցման ընթացքում երկրի տնտեսական, քաղաքական զարգացման եւ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ Ս. Սարգսյանը կարողանար իր զարգացումներն ապահովեր, պայմանավորվածություններն ապահովեր։

Պաշտոնապես ասում եմ, որ դրանք շատ բարդ եւ վտանգավոր էին երկրի համար։ ԱԱԾ-ն ամեն ինչ արել է, որ Ս. Սարգսյանը չկարողանա իրացնել այն վտանգավոր, ազգասպան, ազգակործան ծրագրերը, որոնք իրենք փորձում էին իրականացնել։ Ամբողջ ընթացքում հարցը վերաբերում էր 2 ուղղության. 1-ին՝ երկրի տնտեսական-քաղաքական զարգացումը։ Մենք գաղտնալսում էինք եւ օպերատիվ-հետախուզական, գործակալական արտաքին դիտարկման ամբողջական աշխատանք էինք իրականացնում բոլոր այն խնդիրների առնչությամբ, որոնք վերաբերում էին երկրին։

Կոնկրետ կարող եմ ասել, որ բավականին լուրջ տեղեկատվություն էր ստանում, օրինակ, ԱՄՆ դեսպանատանը աշխատող հայազգի Լիլիթ Օհանյանի բնակարանից, որտեղ գաղտնալսման սարքեր էին տեղադրված, եւ որտեղ հավաքվում էին ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, մասնավորապես՝ ԱՄՆ դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնի ղեկավար Սթիվեն Բենքս եւ ԱՄՆ փոխդեսպան Ժոզեֆ Փենինգտոնը։ Նրանք իրենց բոլոր զեկույցներում, սկսած 2008թ. Սերժ Սարգսյանի ընտրվելուց այնուհետ, զեկուցում էին, որ երկրում տիրում է թալան։

Մենք դրա վերաբերյալ զեկուցում էինք Գորիկ Հակոբյանին, որն էլ զեկուցում էր Սերժ Սարգսյանին։ Այդ ֆինանսական յուրացումների եւ, ընդհանրապես, երկրում օրինականության սահմանափակման առնչությամբ Ս. Սարգսյանի պատասխանատվությունը այնքան էր մեծացել, որ ամերիկյան եւ, ընդհանրապես, միջազգային կառույցներն աղմկում էին դրա վերաբերյալ իրենց ղեկավարներին։ Գաղտնի, բոլորը իրենց զեկույցներում, որոնց մենք ընթացքում գաղտնալսում էինք, նրանք զեկուցում էին իրենց ղեկավարությանը, որ Հայաստանը հետընթաց է ապրում, եւ անհրաժեշտ է Հայաստանին պատժել։

Եվ այդ պատիժը եղավ։ Հայաստանի համար սահմանափակվեցին ֆինանսական անհատույց հնարավորությունները։ Թողեցին միայն վարկեր, դրա վերաբերյալ մենք զեկուցում էինք, բայց Ս. Սարգսյանը ոչինչ չի իմանում։ Էս ամբողջը նախապատմություն ունի. Սերժ Սարգսյանի իշխանության ամբողջ տարիներից առաջ դեռ ԱԱԾ-ն արգելափակեց արտերկրի կողմից օժանդակվող տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում։ Պաշտոնապես ասում եմ, որ գաղտնալսեցինք եւ արգելափակեցինք Արթուր Բաղդասարյանի գործունեությունը, արգելափակեցինք Սամվել Բաբայանի գործունեությունը, Արամ Կարապետյանի գործունեությունը, 2007թ. սահմանափակեցինք ու արգելափակեցինք Ալիկ Արզումանյանի կողմից հեղափոխության նախապատրաստումը, որը կոչվում էր «ցախավելների հեղափոխություն» եւ ֆինանսավորվում էր Մոսկվայից։ Արգելափակեցինք Ժիրայր Սեֆիլյանի գործունեությունը։


Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`