Սերժ Սարգսյանը հունվարի 19-ին կհայտարարի ՀՀԿ-ի նախագահի թեկնածուի անունը

18/01/2018 21:36

Սերժ Սարգսյանը հունվարի 19-ին կհայտարարի ՀՀԿ-ի նախագահի թեկնածուի անունը

ՀՀԿ առաջնորդ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան հունվարի 19-ին կհայտարարի նախագահի իր թեկնածուի անունը:

Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀԿ-ն քննարկել է նախագահի թեկնածուի հարցը, որը, ըստ ՀՀԿ-ի լավագույնս կարող է ներկայացնել Հայաստանը: «Ունի երկար աշխատանքային փորձ, մտավոր բարձր կարողություններ, լեզուների իմացություն, կարծում ենք, որ նա ունի դրական հեղինակություն և՛ Սփյուռքում, և՛ ՀՀ-ում»,-ասաց Շարմազանովը:

Թեկնածուին առաջադրել է և առաջարկել է քննարկել նրա թեկնածությունը ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

Այս թեմայով