Սեյսմոգրաֆի ստեղծումից 1.000 տարի առաջ հայերը Տաթևի «ճոճվող սյան» միջոցով գուշակում էին երկրաշարժերը.Atlas Obscura

09/06/2017 17:16

Սեյսմոգրաֆի ստեղծումից 1.000 տարի առաջ հայերը Տաթևի «ճոճվող սյան» միջոցով գուշակում էին երկրաշարժերը.Atlas Obscura

Ամերիկյան Atlas Obscura առցանց պարբերականն անդրադարձել է Տաթևի վանական համալիրի «Ճոճվող սյան»:

Աղբյուրը նկատում է, որ ժամանակակից սեյսմոգրաֆի ստեղծումից դեռևս դարեր առաջ հայերը կարողանում էին կանխագուշակել երկրաշարժերն այս «Ճոճվող սյան» օգնությամբ:

«Ժամանակակից սեյսմոգրաֆի ստեղծումից (19-րդ դար) մոտ 1.000 տարի առաջ Տաթևում ապրող հայ հոգևորականները կառուցել են ճոճվող հիմքով սյունը, որն ամեն անգամ տարուբերվում էր, երբ ստորգետնյա ցնցում էր տեղի ունենում: Հազարամյա վանական համալիրը միջնադարյան գիտության և փիլիսոփայության մեծ կենտրոն էր՝ համալրված գավազանով ու նմանատիպ կառույցներով»,-նշվում է պարբերականում:

Atlas Obscura-ն անդրադարձել է նաև սելջուկների թուրքերի ներխուժմանը, որից հետո վանական համալիրը 14-15-րդ դարերում աստիճանաբար վերականգնվել է, ինչն ուղեկցվել է Տաթևի համալսարանի հիմնադրմամբ:

Գրիգոր Տաթևացու ղեկավարության ներքո այն դարձել է Հայաստանում գլխավոր ուսումնական կենտրոնը: Սակայն ծաղկման այս շրջանն ավարտվել է Լենկ Թեմուրի արշավանքների հետևանքով:

Այս թեմայով

ֆեյսբուք