Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Սա ի՞նչ տոտալ վերահսկողություն է. Ես չեմ թույլ տա, որ ոստիկանությունն իմ խոսակցությունները գաղտնալսի․ Խառատյան

11/12/2019 13:22

Սա ի՞նչ տոտալ վերահսկողություն է. Ես չեմ թույլ տա, որ ոստիկանությունն իմ խոսակցությունները գաղտնալսի․ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Սա ի՞նչ տոտալ վերահսկողություն է քաղաքացիների անձնական կյանքի վրա: Շնչելու հնարավորություն չի՞ մնալու:

Ես չեմ ուզում և չեմ թույլ տա, որ ոստիկանությունն իմ հեռախոսային խոսակցությունները գաղտնալսի: Քանի որ օրենքն ընդունելու դեպքում ես չեմ կարող թույլ չտալ իմ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, ինձ կմնա երկու բան.

Կամ հեռախոս առհասարակ չունենալ և չօգտագործել,
Կամ հեռանալ Հայաստանից:

Հայաստանից հեռանալու հնարավորությունն առաջին, առաջին, առաջին անգամ է ծագում իմ գլխում: Բայց ես չեմ թույլ տա, որ ոստիկանությունն ինձ գաղտնալսի: Եթե ոստիկանությունն անզոր է, տգետ է կամ որևէ այլ պատճառով չի կարող մեր երկրում կանխել հանցագործությունը կամ հայտնաբերել հանցագործին, ապա հեռախոսալսումները դրան չեն օգնելու: Ընդհակառակն, հեռախոսային գաղտնալսումները խթանելու են հանցագործությունները: Հանցագործները, կոռուպցիոներները, ստահակները հազարավոր ձևեր ունեն միմյանց հետ պայմանավորվելու: Իսկ նրանց «հետևող» ոստիկանը հավելյալ հնարավորություն է ստանում հանցագործին ուղղակի վաճառել իր գաղտնալսած տեղեկությունը:

Հեռախոսային խոսակցությունը մարդկանց անձնական կյանքի ոլորտ է: Սրան կարող է հաջորդել մյուսը՝ բոլոր տների, բնակարանների ներսում տեսագրող սարքերի տեղադրումը: Հանկարծ ու մարդու մտքով անցնում է մերկ շրջել սեփական տանը, կնոջը կամ ամուսնուն դավաճանել, գիշերը ուշ քնել և ռեժիմին վատ ծառայել, «Կուսակցությունը» տեղյակ չլինի՞, թե ով ում խանդեց, ով տանը չգիշերեց, ով ինչքան հացի փող պարտք արեց և ումից պարտք արեց, անձի գիշերամիզությունից, չորացող մաշկի դեմ օգագործվող կրեմի բաղադրությունից, մազաթափությունից, խմած կարվալոլի կաթիլների քանակից, տանը կազմակերպվող խնջույքների հաճախականությունից և ծավալներից, առավոտյան իրենց օրը սուրճով սկսող գիտնականների արատավոր սովորությունից, այցելուներից, և վերջապես որտեղ են հանդիպելու «մի խումբ մարդիկ»՝ «ինքնաբուխ ցույցի» նպատակով և ովքեր են այդ մարդիկ:

Այո, ես վատ քաղաքացի եմ, չեմ ուզում և չեմ թույլ տա, որ ոստիկանությունն իմ հեռախոսային խոսակցությունները գաղտնալսի և իմ անձնական արատավոր կյանքի մանրամասները պարզի: Իմ արատավոր մասնավոր կյանքը ի՛մ անձնական կյանքն է:

Եթե ոստիկանության կողմից հեռախոսային գաղտնալսումների մասին օրինագիծն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ կողմից, այն էլ կուսակցական փաթեթային 82 կողմ ձայներով, ես հրաժարվում եմ այս ԱԺ-ն իմ երկրի օրենսդիր մարմին համարել»:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`