Սարգսյան-Ալիև հանդիպումը կկայանա Ժնևում

12/10/2017 22:30

Սարգսյան-Ալիև հանդիպումը կկայանա Ժնևում

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաջորդ շաբաթվա ընթացքում Ժնևում հանդիպում կունենան: ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Նիստի ընթացքում հպանցիկ անդրադարձանք նաև գալիք շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Ժնևում կայանալիք հանդիպմանը, որը նախաձեռնել են Մինսկի խմբի համանախագահները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Աշոտյանը:

Նա շեշտեց՝ ակնհայտ է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ընդունված սկզբունքները մնում են բանակցային գործընթացի և վստահության մթնոլորտի վերականգման ձևավորման բանակցային սեղանին: «Այս տեսանկյունից մենք բազմիցս շեշտել ենք մեր մոտեցումը, որ բանակցային գործընթացի հաջող ընթացքի համար հարկավոր է ստեղծել արժանահավատ և անվտանգ միջավայր, ստեղծել միջադեպերի հետաքննության արժանահավատ մեխանիզմներ»,- եզրափակեց Աշոտյանը:

Այս թեմայով

ֆեյսբուք