Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են նավթի արդյունահանման համատեղ ձեռնարկություններ հիմնել. ռուս դեսպան

24/12/2018 14:23

Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են նավթի արդյունահանման համատեղ ձեռնարկություններ հիմնել. ռուս դեսպան

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են նավթի արդյունահանման համատեղ ձեռնարկություններ հիմնել, գրում է РИА Новости-ն:

«Ռուսաստանն Ադրբեջանի տնտեսության մեջ տարբեր ձևերով, այդ թվում՝ համատեղ ձեռնարկությունների տեսքով 4,2 մլրդ դոլարի ներդրում է արել: Մենք ցանկանում ենք, որ մեր ձեռնարկությունները կենտրոնանան արդյունաբերական ոլորտի վրա, որպեսզի նպաստեն Ադրբեջանի տնտեսությանն ու դիվերսիֆիկացմանը, այդ թվում՝ երկու երկրների տնտեսական կապերին»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտուրը շատ կարևոր է նաև այն առումով, որ փոխանակման հիմնական ապրանքները միայն հումքային չեն, կապված չեն միայն նավթի ու գազի հետ:

Դիվանագետի խոսքով՝ դա նշանակում է, որ առևտուրն իրականացվում է ոչ միայն հումքի, այլև ավելի բարձր՝ վերամշակման մակարդակով:


Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`