Ռուսաստանն ուրախ կլինի Ադրբեջանին տեսնել ԵՏՄ-ում. Լավրով

20/11/2017 18:10

Ռուսաստանն ուրախ կլինի Ադրբեջանին տեսնել ԵՏՄ-ում. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը բաց ինտեգրացիոն միություն է, և Ռուսաստանը ոչ ոքի չի պարտադրում անդամակցել այդ կազմակերպությանը: 

Լավրովը նշել է, որ ներկայում դիտարկվում է Տաջիկստանի անդամակցության հայտը: Դիմումներ են ստացվել նաև ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներից: «Մենք շատ ուրախ կլինենք Ադրբեջանին այս կառույցում տեսնելու», - ասել է Լավրովը Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում հանդիպման ժամանակ: 

Այս թեմայով

ֆեյսբուք