Հսկաների հետքերը Հայաստանում

Հսկաների հետքերը Հայաստանում

Եթէ մէկը զաւակին չէ մկրտած չի կրնար հայկական դպրոց ղրկել. խօսքը յատկապէս ուղղուած է ծպտեալ հայերուն. Բ. Էստուկյան

Եթէ մէկը զաւակին չէ մկրտած չի կրնար հայկական դպրոց ղրկել. խօսքը յատկապէս ուղղուած է ծպտեալ հայերուն. Բ. Էստուկյան

Ռուսաստանի վերջին ցարի՝ Նիկոլայ 2-դի ընտանիքի անդամների ինքնությունը հաստատվել է գնդակահարությունից 100 տարի անց

17/07/2018 21:42

Ռուսաստանի վերջին ցարի՝ Նիկոլայ 2-դի ընտանիքի անդամների ինքնությունը հաստատվել է գնդակահարությունից 100 տարի անց

Ռուսաստանի վերջին ցարական ընտանիքի գնդակահարության 100-րդ տարելիցի օրը ՌԴ Քննչական կոմիտեի մասնագետները հաստատել են կայսր Նիկոլայ 2-րդի, նրա կնոջ ու 5 երեխաների մնացորդների իսկությունը: Գրում է Daily Mail-ը:

Նշվում է, որ անցկացվել է ԴՆԹ թեստ ու հաստատվել, որ հայտնաբերված մնացորդները, իրոք, պատկանում են ցարական ընտանիքի անդամներին:

Հայտնի է, որ գենետիկ թեստերն անցկացվել են Ռուս Ուղղափառ եկեղեցու ցանկությամբ, քանի որ եկեղեցին նախկինում վստահ չէր, որ հայտնաբերված մնացորդներն իրականում պատկանում են ցարական ընտանիքին:

Նշենք, որ ցարական ընտանիքի գնդակահարությունը թույլատրվել էր Ազգային կոմիսարների խորհրդի և Կենտգործկոմի կողմից։ 1918թ. հուլիսի 17–ի գիշերը արդեն նախկին ռուսական կայսր Նիկոլայ 2–րդը, կայսրուհի Ալեքսանդրա Ֆյոդորովնան և երեխաները, նրանց ուղեկցող բժիշկ Բոտկինն ու ևս երեք ծառայողներ գնդակահարվել են Եկատերինբուրգում գտնվող «Հատուկ նշանակության տանը»:

Մարդասպանները հապշտապ թաղել են բազմաթիվ փամփուշտներով կեղեքված դիակները, որոնք հայտնաբերվել են միայն 1979թ.: Հայտնի է, որ կայսեր միակ որդու՝ Ալեքսեյի ու դուստրերից մեկի՝ Մարիայի մնացորդները հայտնաբերվել է 2007թ. ու չեն հուղարկավորվել: Սակայն մինչ օր էլ ցարական ընտանիքի գնդակահարության շուրջ առեղծվածները չեն մարում:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`