Ռուսաստանի Արմավիր քաղաքում եկեղեցին ապամոնտաժել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
01/12/2019 18:23

Ռուսաստանի Արմավիր քաղաքում ապամոնտաժել են Գարեգին Նժդեհի հուշատախտակը: Այս մասին հաղորդում է infoteka24.ru կայքը՝ վկայակոչելով յութուբյան օգտատեր Եվգենի Միխայլովին:
Հաղորդվում է, որ Արմավիրի հայ համայնքը ստիպված էր ենթարկվել քաղաքային իշխանությունների որոշմանը և ապամոնտաժել հուշատախտակը:
Ավելի վաղ այդ հուշատախտակը վանդալիզմի էր ենթարկվել Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից:
Սասնա Ծռեր համահայկական շարժման ղեկավար-անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեկնաբանությունն ավելորդ է
Ռուսաստանում՝ հայերի հիմնադրած Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակը հենց հայ եկեղեցին ապամոնտաժել է ռուսական իշխանության հանձնարարությամբ։ Հուշատախտակը մինչ այդ պղծել էր Արմավիրի քաղաքային դումայի պատգամավորը»:

Այս թեմայով
Հայաստանում պատմամշակութային հուշարձանները վտանգված են23/11/2019 17:45
Դատարանն Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժել է18/11/2019 22:07
Կառավարության կադրային բանկի միջոցով աշխատանքի է անցել հինգ հոգի, որից երկուսն ազատվել են 18/11/2019 21:48
Դալմայում քանդել են 16-րդ դարի գինու հնձանը. ԿԳՄՍՆ ուշանում է (տեսանյութ)16/11/2019 20:38
Կապանի օդանավակայանը գարնանը կգործարկվի15/11/2019 11:43