Ռուսաստանը 2017-ին ավելի քան 14 մլրդ դոլարի սպառազինություն է արտահանել

14/01/2018 19:41

Ռուսաստանը 2017-ին ավելի քան 14 մլրդ դոլարի սպառազինություն է արտահանել

Ռուսաստանը 2017 թվականին ավելի քան 14 մլրդ դոլարի սպառազինություն է արտահանել։ Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում աղբյուրը։

Դեկտեմբերի վերջին ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտնել էր, որ չնայած արևմտյան պատժամիջոցներին, 2017 թվականին Ռուսաստանը ձեռք է բերել նոր գործընկերներ՝ «երկրներ, որոնք նախկինում երբեք չէին դիմել Ռուսաստանին սպառազինություն գնելու հարցովե։

Օգոստոսի վերջին էլ Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հայտնել էր, որ ռուսական սպառազինության վերաբերյալ արտահանման պատվերների փաթեթը մոտ 47-50 մլրդ դոլարի է։

Այս թեմայով