Ռուսաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենի պաշտոնում կաջակցի Բյուլբյուլօղլիին

04/10/2017 22:25

Ռուսաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենի պաշտոնում կաջակցի Բյուլբյուլօղլիին

ՅՈՒՆԵՍԿՕ-ում շուտով կսկսվեն գլխավոր տնօրենի ընտրություններ, թեկնածուներից մեկը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին է:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Ռուսաստանը աջակցելու է Բյուլբյուլօղլիի թեկնածությունը: Ի դեպ, Թեկնածուները 8-ն են:

Հարկ է նշել, որ ներկայիս գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի անունը կապվում է ադրբեջանական կոռուպցիոն սկանդալների հետ, ում թեկնածությանը ժամանակին ակտիվորեն աջակցել է Մեհրիբան Ալիևան:

Նշենք, որ Բյուլբյուլօղլին իր կարիերայի ընթացքում բազմիցս ոտնահարել է բազմբարոյական սկզբունքայնությունը, մարդկային և մշակութային բազմազանությունն ու արժեքները:

Այս թեմայով

ֆեյսբուք