Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Ռուսաստանը թաքցրել էր Սիրիայում հայազգի զինվորի զոհվելու լուրը. BBC

10/01/2019 21:20

Ռուսաստանը թաքցրել էր Սիրիայում հայազգի զինվորի զոհվելու լուրը. BBC

BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է Սիրիայում 2018 թ. նոյեմբերի 2-ին զոհված Անդրանիկ Առուստամյանի պատմությանը, ով ՌԴ ՊՆ կրտսեր սերժանտ էր:

Պաշտոնական վարկածի համաձայն՝ կրտսեր սերժանտը զոհվել է Դեյր էլ-Զորում՝ Աշ Շուլայում, հակատանկային ականների պայթյունից: Կրտսեր սերժանտի ընտանիքին տրամադրված մահվան տեղեկանքում նշվում է, որ Առուստամյանը զոհվել է ականապատ արգելափակոցի պայթյունի հետևանքով՝ ստանալով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Երիտասարդը զոհվել է արգելափակոցը բացելիս․ նա չի կարողացել պահել այն ու գցել է, ինչի հետևանքով պայթել է միանգամից չորս ական: 

 

 

Ըստ աղբյուրի՝ Առուստամյանի մահվան լուրը որոշվել է չհրապարակել: Առուստամյանի հարազատները կատարվածի պաշտոնական վարկածին կասկածանքով են վերաբերվում:

«Հակատանկային ականը չի կարող պայթել, եթե այն գցեն ոչ մեծ բարձրությունից: Այլ բան է, եթե ամբողջ գործողության իմաստը ռուսական զենքի գովազդն է: Սիրիա ուղարկվող ռուսական հրթիռները, ինքնաթիռներն ու տանկերը նոր են, մինչդեռ զինամթերքը, արկերն ու ականները՝ դեռևս խորհրդային արտադրության, որոնց մի մասը դեռ շատ վաղուց էր պետք ոչնչացնել: Անորակ ականը, հավանաբար, կարող էր պայթել նման ցածր տարածությունից ընկնելու դեպքում»,-նշել է Առուստամյանի բարեկամներից մեկը, ով նախկինում առնչություն է ունեցել զինված ուժերի հետ: Իսկ զոհվածի եղբայրներից մեկը նշել է, որ ՌԴ ՊՆ-ն փորձում է ավելորդ անգամ կորուստի մասին չհաղորդել, որպեսզի չվախեցնի Սիրիա զինվորական ծառայության համար մեկնել պատրաստվող կամավորներին:

 

 

 

Այն, որ Սիրիայում նոյեմբերի 4-ին հերթական անգամ ռուսաստանցի զինվորականներ են զոհվել, առաջինը պատմել էր «Նովայա գազետա»-ն։ Այդ օրը պայթյուն էր եղել Դամասկոսից Դեյր Էզ-Զոր տանող ճանապարհին՝ ռազմական ոստիկանության շենքում։ 11 մարդ էր զոհվել, այդ թվում՝ վեց ռուսաստանցի։ «Նովայա գազետա»-ն գրել էր, որ զոհված զինվորականները տխրահռչակ «Վագներ» մասնավոր բանակի ծառայողներ էին։ Ասում են՝ երբ տեղում սկսվել են ռազմական գործողությունները, Տոցկոյե ավանում տեղակայված զինվորական բրիգադում սկսել են կամավորական ջոկատներ կազմավորել: Ցանկացողները քիչ չեն եղել, Սիրիայում ծառայելով զինվորականները կարողանում են զգալի գումար վաստակել: Անդրանիկ Առուստամյանը արդեն երկրորդ անգամ էր մեկնել Սիրիա։

Զոհված հայ երիտասարդի բարեկամի խոսքով՝ վերջինս Ռուսաստանի Օրենբուրգի մարզի Տոցկոյե ավանում այլ աշխատանք չգտնելու պատճառով է ընտրել բանակում պայմանագրային զինծառայության անցնելը. «Որևէ այլ աշխատանքը, որը հեռանակարային կարող էր լինել, այստեղ հնարավոր չէր գտնել, իսկ պայմանագրով բանակ վերադառնելով, երբ նա ուներ նաև բարձրագույն կրթություն, հեռանկարային էր, ժամանակի ընթացքում կարող էր նաև ստանալ սպայի կոչում»:

Անդրանիկի ընտանիքը Օրենբուրգի մարզ է տեղափոխվել Տաշքենդից: Ընտանիքի միակ զավակն էր: Սիրիա մեկնելուց ընդամենը 5 ամիս առաջ էր ամուսնացել: Որդուն կորցնելուց երկու ամիս անց հայրը մահացել է։ Տարեց մայրը մնացել է միայնակ։

 
 

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`