«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

Ռուսական 100 մլն դոլար վարկով զենքի գնումը հետաձգվել է մինչև մյուս տարի

07/12/2018 21:26

Ռուսական 100 մլն դոլար վարկով զենքի գնումը հետաձգվել է մինչև մյուս տարի

ՀՀ 2018 թվականի պետբյուջեով նախատեսված էր մոտ 4,8 միլիարդ դրամ (գրեթե 10 միլիոն դոլար) ուղղել ռուսական 100 միլիոն դոլար արտոնյալ վարկով զենք գնելու համաֆինանսավորմանը։ Ըստ այդմ՝ 10 տոկոս համաֆինանսավորման արդյունքում գնվող զենքը պետք է լիներ ոչ թե 100 միլիոն դոլարի, այլ մոտ 110 միլիոնի։

Կառավարության երեկվա նիստում ընդունվել է մի որոշում, որով այդ համաֆինանսավորման համար բյուջեով նախատեսված գումարը (4.786.100.000 դրամ) կօգտագործվի «Պաշտպանության կարիքների համար բնակելի, գրասենյակային և այլ նշանակության շենքերի և շինությունների կառուցում» հոդվածով միջոցառումների իրականացման համար, ինչի մասին հայտնի է դառնում չզեկուցված հարցի փաստաթղթերից։

«ՀՀ 2018թ-ի պետական բյուջեի գործառական դասակարգման «ՌԴ կողմից տրամադրված պետական արտահանման երկրորդ վարկի հաշվին ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորումե ծրագրով 10% համաֆինանսավորման գծով 4.786.100,0 հազ. դրամ բյուջետային միջոցների գծով դրամարկղային ծախսեր մինչև ֆինանսական տարվա ավարտը չեն իրականացվի»,- նշվում է հիմնավորման մեջ (հասանելի է կառավարության նիստի օրակարգում, կետ 9)։

Սա նշանակում է, որ փաստացի գնման վճարման գործընթացը հետաձգվում է, թեև զենքի մատակարարումների վրա սա կարող է չանդրադառնալ։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`