Կառավարությունն արտահերթ նիստում քննարկում է արտակարգ դրություն հայտարարելու հարցը

Կառավարությունն արտահերթ նիստում քննարկում է արտակարգ դրություն հայտարարելու հարցը

Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Ռուսական ռազմաբազայում տեղադրվեց Նիկոլայ I-ի կիսանդրին

04/03/2020 15:00

Ռուսական ռազմաբազայում տեղադրվեց Նիկոլայ I-ի կիսանդրին
«Ռուսական փառքի ծառուղի» նախագծի շրջանակում Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում տեղադրվել է ռուս կայսր Նիկոլայ Առաջին կիսանդրին։ Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
 
Ըստ հաղորդագրության ՝ հուշարձանի տեղադրման վայրն ընտրել է միավորման հրամանատարությունը։

Գաղափարի հեղինակ Միխայիլ Սերդյուկովի խոսքով ՝ նախագիծն իրականացվում է մեկ նպատակով` վերականգնել ռուս ժողովրդի հայրենասիրական ոգին:

Հ.Գ. Հետաքրքիր է, որ ռուս ժողովրդի հայրենասիրական ոգու վերականգնման գործընթացը սկսվելու է հենց Գյումրիից՝ մասնավորապես ռուսական ռազմաբազայից: Ստացվում է՝ Գյումրին «գուբեռնիայի» վերածելու ռուսական նկրտումները շարունակվում են: Եվ այս ֆոնին, զավեշտալի է հատկապես հայկական կողմի անտարբերությունը, այն դեպքում, երբ Նիկոլայ I-ի օրորք Հայաստանը կորցրեց ինքնիշխանությունը: Սա դեռ մի կողմ, ինչո՞ւ այդքան շուտ մոռացանք, թե ինչպես ռուսները վարվեցին մեր հերոսի՝ Գարեգին Նժդեհի ցուցապաստառի հետ: 
 
Ցավոք, մեր հիշողությունը վայրկյանի տևողություն ունի, ինչի արդյունքում անգամ ռուսական ցարի կիսանդրուն ենք խանդավառ դիմավորում:


Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`