«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Ռուսական գազը մինչև տարեվերջ կհասնի Թուրքիա

15/08/2019 20:32

Ռուսական գազը մինչև տարեվերջ կհասնի Թուրքիա

Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հայտնում է, որ «Թուրքական հոսք» նախագծի շրջանակներում մինչև 2019-ի տարեվերջ ռուսական գազը կհասնի Թուրքիա։

 

Ներկայումս գազատարի շինարարական աշխատանքները շարունակվում են Թրակիայի՝ Սև ծովի ափամերձ Քըյըքյոյ բնակավայրում։ Նշվում է, որ աշխատանքների 95 տոկոսն արդեն արված է։ Քըյըքյոյ բնակավայրում գազի տերմինալի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Այդ տերմինալն ապահովելու է ավելի քան 700 աշխատատեղ։ Նախքան գազամատակարարումը տերմինալում գազի ծավալային և որակական հատկանիշները չափվելու են։
Նախատեսվում է, որ «Թուրքական հոսքը» տարեկան կմատակարարի 31.5 մլրդ խմ բնական գազ։ Երկու գազատարից բաղկացած «Թուրքական հոսքի» երկրորդ խողովակաշարով ռուսական գազը կհասնի Եվրոպա։ Քըյըքյոյի տերմինալում շինարարական աշխատանքների ավարտից հետո ռուսական գազը տարեվերջին կհասնի Թուրքիա:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`