«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

Ռիչարդ Միլսը «տարածքների վերադարձի» մասին է խոսում

16/10/2018 19:02

Ռիչարդ Միլսը «տարածքների վերադարձի» մասին է խոսում

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության ցանկացած կարգավորում կպահանջի «տարածքների» մի մասի վերադարձ, չնայած այնպիսի իրադարձություններ, ինչպիսին 2016 թվականի ապրիլյան պատերազմն էր, հայ ժողովրդի համար դա առավել դժվար են դարձնում:

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե ինչի է պատրաստ: Սակայն դեսպանը շեշտում է, որ ինքը ցնցված է, թե որքան քիչ են քննարկվում ընդունելի լուծման եւ փոխզիջումների հարցերը:

Դիվանագետի կարծիքով՝ ստատուս քվոն արդեն Հայաստանի օգտին չէ, եւ սա դրսեւորվում է փակ սահմաններից սկսած մինչեւ նյութական պաշարների եւ մարդկային ռեսուրսների հետ կապված իրավիճակի լարվածություն, ընդհուպ մինչեւ հակամարտության հետ կապված կոռուպցիոն ռիսկեր:

Միլսը համաձայն է Հայաստանի վարչապետի հետ այն հարցում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման լավագույն հարթակը, սակայն հավելում է, որ մինսկյան գործընթացն այն նպատակով չի ստեղծվել, որ կատարի «հակամարտության մեջ դատավորի» պարտականություն: «Մինսկյան գործընթացն ուղղված չէր նրան, որ ասեր՝ դուք պարզապես շփման գիծը խախտել եք, դուք վատ արտահայտություն եք կատարել: Այն երբեք այդպիսին չի եղել, եւ ես գիտեմ, որ սա մարդկանցից շատերին հիասթափեցնում է, նրանք ցանկանում են, ինչպես եւ ադրբեջանցիները, որ այդպես էլ լինի: Սակայն գործընթացը դրա համար չէր նախատեսված, այն մշակվել էր բանակցություններ անցկացնելու համար»,- պարզաբանել է նա:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`