ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Մ. Զախարովա

23/11/2017 21:18

ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Մ. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված` Հայաստանի և ԵՄ հարաբերությունների նոր շրջանակային փաստաթղթի` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանն և պատասխանել հարցին, թե այն ինչ է նշանակում հայ-ռուսական հարաբերությունների համար:

«Մենք պետությունների, մասնավորապես, Հայաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնում ենք, և դա անում ենք փոխշահավետության հիման վրա: Միաժամանակ, հասկանում ենք, որ յուրաքանչյուր պետություն ունի իր արտաքին քաղաքական շահերը, նպատակները, խնդիրները և հարգանքով ենք դրան վերաբերվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Զախարովան:

Միաժամանակ, նա ավելացրել է, որ պաշտոնական Երևանի հետ փոխգործակցության ուղղությամբ ՌԴ-ն իրականացրել է արտաքին քաղաքական բազմաթիվ միջոցառումներ: «Դուք ականատես եք եղել ամենաբարձր, արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով հանդիպումների, որոնց ընթացքում քննարկվել են հարցերի լայն շրջանակ, բացվել են համապատասխան ցուցահանդեսներ, եղել են համապատասխան հայտարարություններ:

Միաժամանակ, յուրաքանչյուր պետություն ունի իր արտաքին քաղաքական միջոցառումները, որոնք համապատասխանում են սեփական արտաքին քաղաքական դոկտրինի զարգացմանը»,- ասել է Մարիա Զախարովան:  

Այս թեմայով

ֆեյսբուք