Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

ՌԴ-ն ԼՂ հարցի կարգավորումը ցանկանում է տեսնել արդար և փոխադարձ ընդունելի հիմքերի վրա. Լավրով

13/12/2018 21:03

ՌԴ-ն ԼՂ հարցի կարգավորումը ցանկանում է տեսնել արդար և փոխադարձ ընդունելի հիմքերի վրա. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է շարունակել աջակցել Բաքվի և Երևանի միջև անմիջական երկխոսությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով: Հաղորդում է РИА Новости-ին:

«Մենք ցանկանում ենք շարունակել աջակցել ղարաբաղյան հակամարտության հարցով երկխոսությանը Բաքվի և Երևանի միջև», - ասել է Լավրովը, որը Բաքու է ժամանել՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստին: 

Նա նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է, որ այդ կարգավորումը տեղի ունենա արդար և փոխադարձ ընդունելի հիմքերի վրա: «Ռուսաստանն իր ազգային կարողությամբ և որպես Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա Եռյակի անդամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ անելու է ամեն ինչ, որպեսզի նպաստի հակամարտության կարգավորմանը հասնելուն»,- եզրափակել է Լավրովը:


Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`