«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

ԼՂ հակամարտության կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի. Բոլթոն

24/10/2018 19:56

 ԼՂ  հակամարտության կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի. Բոլթոն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով աշխատանքային այցով Բաքվում էր գտնվում, հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այս մասին ամերիկացի պաշտոնյան հայտնել է իր թվիթերյան էջում՝ հավելելով, որ «դրական քննարկումներ են ունեցել տարածաշրջանային և էներգետիկ անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ»:

Բոլթոնը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ն՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, մեծ դեր է կատարում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում: Մասնավորապես Բաքվում պաշտոնատար անձանց հետ անցկացրած հանդիպումների ընթացքում քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:

«Ես այստեղ եմ եկել, որպեսզի առավել հանգամանորեն ծանոթանամ խնդրին: ԱՄՆ-ն հասկանում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի: 

ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հանդես է գալիս այս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, քանի որ խաղաղությունը կարևոր է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար», - ասել է Բոլթոնը Բաքվում կայացած ասուլիսում:

Այսօր Բոլթոնը Բաքվում հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ և քննարկել ԼՂ հարցը: Մամեդյարովն ամերիկացի պաշտոնյային տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի մասին և հայտարարել, որ ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`