«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

Պուտինը վավերացրել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ժամանակավոր համաձայնագիրը

28/11/2018 18:34

Պուտինը վավերացրել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ժամանակավոր համաձայնագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծմանը վերաբերող ժամանակավոր համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մայիսի 17-ին Աստանայում կայացած տնտեսական ֆորումի ընթացքում ստորագրված համաձայնագիրը նախատեսված է երեք տարի ժամկետի համար:

Ըստ համաձայնագրի՝ կողմերը պարտավորվում են դրա ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարի ազատ առեւտրի համաձայնագրի կնքման վերաբերյալ լիարժեք բանակցություններ սկսել: Համաձայնագրի իրականացումը պետք է նպաստի առեւտրի ծավալների աճին եւ մասնակիցների միջեւ տնտեսական կապերի զարգացմանը, դեպի Իրան ռուսաստանյան արդյունաբերական, գյուղատնտեսական ապրանքների մատակարարման աճին:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`