Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Պուտինը պաշտոնական այցով Հայաստան կժամանի

13/09/2018 18:03

Պուտինը պաշտոնական այցով Հայաստան կժամանի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Հայաստան կժամանի: Այս մասին «Իզվեստիային» տեղեկացրել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով, այցի ճշգրիտ ամսաթիվը դեռ չի որոշվել:

«Ժամկետները կհամաձայնեցվեն»,–ասել է Դմիտրի Պեսկովը` պատասխանելով «Իզվեստիայի» հարցին:

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցան Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետի միջեւ բանակցություններ: Ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ղեկավարին հրավիրել է Երեւան եւ ակնկալում է, որ մոտ ապագայում նա պաշտոնական այցով Հայաստան կժամանի:

Երկու երկրների նախագահների առաջիկա հանդիպումը կդառնա հինգերորդը 2018-ի մայիսի 8-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց:

Սեպտեմբերի վերջին, ինչպես «Իզվեստիային» հայտնել է երկրի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, Վլադիմիր Պուտինը մտադիր է այցելել Ադրբեջան:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`