Պորտասարը աստղադիտարան էր. Անգղի քարասյունը բացահայտել է 13.000 տարի առաջվա աղետը՝ երկնաքարի բախումը Երկրագնդին.Dailymail

23/04/2017 23:23

Պորտասարը աստղադիտարան էր. Անգղի քարասյունը բացահայտել է 13.000 տարի առաջվա աղետը՝ երկնաքարի բախումը Երկրագնդին.Dailymail

Էդինբուրգի Համալսարանի մի շարք գիտնականներ, ուսումնասիրելով Պորտասարի (Gobekli Tepe) հնագույն համալիրը, բացահայտել են, որ 13.000 տարի առաջ երկնաքար է ընկել երկրագնդի վրա՝ խլելով հազարավոր մարդկանց կյանքեր, ապա դարձել  կլիմայական փոփոխության պատճառ և նոր քաղաքակրթության զարգացման հետևանք: Գրում է Dailymail-ը:

Գիտնականներն այդպիսի եզրահանգման են եկել՝ ուսումնասիրելով Անգղ քարասյան վրայի աստեղատների պատկերները: Նրանք նկատել են անգլուխ մարդու պատկեր, ինչն, ըստ իրենց, խորհրդանշում է մարդկային մի մեծ աղետ, որը խլել է մեծաթիվ կյանքեր:

Այդ աղետը մամոնտների անհետացման պատճառ է դարձել, սակայն ուղենշել է նոր քաղաքակրթության ծնունդը: 

Պարբերականի փոխանցմամբ՝ գիտնականները երկար տարիներ շրջանառում էին երկնաքարի բախման ազդեցությունը կլիմայական փոփոխությունների վրա: Քանի որ այն վճռական դեր է խաղացել մարդկության պատմության մեջ՝ դառնալով գյուղատնտեսության և առաջին նեոլիթյան քաղաքակրթության սկիզբը:

Գիտնականները հետազոտել են Անգղի քարասյան միստիկ սիմվոլները՝ բացահայտելու արդյոք դրանք կարող են որևէ կապ ունենալ աստեղատների հետ: Այսպիսով՝ դիտարկելով քարերի վրայի կենդանիներին որպես աստեղատներ և օգտագործելով համակարգչային որոշակի ծրագրեր, համեմատելով աստղերի դիրքերը՝ ստացել են մ.թ.ա. 10,950 տարի առաջվա երկնային քարտեզի կառուցվածքը: Սա համընկնում է այն շրջանի հետ, երբ հսկայական երկնաքարի բախման արդյունքում Երկրագնդի առանցքի շեղում է արձանագրվել՝ դառնալով կլիմայական փոփոխությունների պատճառ:

Այսինքն՝այն ժամանակ, երբ սկսել է նահանջել Փոքր Սառցե դարաշրջանը՝ մոտավորապես մ.թ.ա. 10,890թ.Հենց այդ ժամանակ էր, որ սառնամանիքային պայմանները ստիպեցին որսորդներին միավորվել և մշակաբույսեր աճեցնել նոր մեթոդներով: Նրանք զարգացրին ջրային համակարգերը, անասնապահությունը, որոնք օգնում էին մշակաբույսերը աճեցնել ծանր կլիմայակական պայմաններում՝ հիմնելով ժամանակակից հողագործության մեթոդները:

Ավելին, քարերի սիմվոլիկան ցույց է տալիս, որ Պորտասարի հնաբնակները Երկրի առանցքի երկարատև փոփոխություններն են արձանագրել՝ այս անգամ կիրառելով վաղագույն գրային համակարգերը: Պատկեները բերում են նրան, որ Պորտասարը աստղադիտարան է եղել:

Նշենք, որ Պորտասարը Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված ամենավաղագույն համալիրն է, որը գտնվում է Ուրֆայից մոտ 100 կմ հեռավորության վրա և ներկա հաշվարկներով մոտ 10-13 հազար տարվա պատմություն ունի: Համալիրում հայտնաբերվել են հսկայական տեաձև քարեր, կենդանիների պատկերներ: Կառույցը նաև խորը աստղագիտական տվյալներ է հաղորդում իր կառուցման ժամանակի ու վաղեմության մասին և ապացույց է հանդիսանում, որ մարդկային ամենաբարձր քաղաքակրթությունը դուրս է եկել հենց Հայկական լեռնաշխարհից:

Կից ներկայացնում ենք նաև «Ձայն Արարատի» հաղորդաշարի Պորտասարին նվիրված թողարկումը

Այս թեմայով

ֆեյսբուք