Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Հեղինակ :

Լիլիթ Մխիթարյան

Մեր ապագան կախված է մեր անցյալը պաշտպանելու կարողությունից․ Վահան Սեթյան

18/09/2019 22:23

Մեր ապագան կախված է մեր անցյալը պաշտպանելու կարողությունից․ Վահան Սեթյան

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում ամերիկահայ հայագետ, գիտնական, հոգեբանական գիտությունների դոկտոր, մի շարք գրքերի հեղինակ Վահան Սեթյանի հետ հարցազրույց՝ հայագիտության ոլորտում առկա խնդիրների և կեղծ հայագիտության շուրջ։

Պրն. Սեթյան, տարիներ առաջ արված հարցազրույցի ժամանակ մեզ ներկայացրիք, թե ինչ խնդիրների առաջ ենք կանգնած հայագիտության ոլորտում, անցել են տարիներ, ի՞նչ տեղաշարժեր կան, արդյոք հայագիտության ոլորտում կա՞ առաջընթաց:

 

Հայագիտությամբ շատերն են հետաքրքրված՝ թե՛ հայերը, թե՛ օտարերկրացիները։ Այն, ինչ մենք ավելի քան 100 տարի ասում էինք, դառնում է ավելի ակնհայտ հնագիտության, լեզվի և գենետիկայի նոր բացահայտումների հետ միասին։ Բայց միաժամանակ, հայագիտությունն իր կողմ է գրավում նաև նրանց, ովքեր ուզում են, որ մեր պատմությունը շղարշվի։ Դրա վառ օրինակներից է Քարահունջի հանդեպ վերջերս ուղղված հավելյալ ուշադրությունը․ շատերը գիտեն կառույցի կարևորության մասին, բայց նկատում ենք, որ շատ մարդիկ էլ փորձում են խամրեցնել կառույցի կարևորությունը։ Եվ դա անում են ինչպես հայերը, այնպես էլ օտարերկրացիները։ Նայե՛ք թե որքան անփույթ են նրանք վարվում կառույցի քարերի հետ։ Մենք պետք է զգույշ լինենք ակադեմիական կրթություն ունեցող այն մարդկանցից, ովքեր միտումնավոր աղավաղում են մեր պատմությունը, նույն Քարահունջի հետ, որն ավելի քան 12 հազար տարվա վաղմության աստղադիտարան է։

Ինձ համար հեշտ է հերքել նրանց փաստարկները, բայց նրանք չեն ընդունում հանրային բանավեճի իմ առաջարկները։ Սա ինչ-որ իմաստ ունի․ նշանակում է՝ նրանք վախենում են։ Իմ կարծիքով այստեղ է ամենակարևոր հարցը․ ինչո՞ւ ենք թույլ տալիս կեղծարարներին դասավանդել Հայաստանում կամ հրապարակային ասուլիսներով հանդես գալ։  Ենթադրելի պատասխանը պետք է լինի այն, որ մեզնից շատերը չգիտեն մեր պատմությունը կամ լեզուն բավարար կերպով գիտակցելու, որ նրանք, ովքեր մեր առջև կանգնած են, աղավաղում են մեր պատմությունը։ Մի խոսքով, եթե մենք ցույց տանք մեզ ու ուրիշներին, որ գիտենք մեր պատմությունը, անցանկալի ներթափանցումները քիչ կլինեն։ Ամեն ինչ շատ պարզ է։

 

Արդեն խոսել ենք կեղծ հայագետների մասին, այսօր ի՞նչ վիճակում է, նախկինների գործունեությանը հետևո՞ւմ եք, ինչպե՞ս պայքարենք կեղծ հայագետների և կեղծ հայագիտության դեմ։

 

Հայոց պատմության կեղծումն այնքան անհամոզիչ է, որ շատ հեշտ է արձանագրելը։ Ակադեմիայում, Հայաստանի սահմաններից դուրս, կարող ես տեսնել, որ պրոֆեսորները աշխատում են որքան հնարավոր է սխալ տեղեկատվություն հրապարակել, անգամ այն աստիճանի, որ դա կարող է ծիծաղելի լինել։ Միաժամանակ, նրանց փաստարկները շատ մակերեսային են, և դժվար չէ  հերքելը։ Հարցը նրանում է, որ մենք պետք է հետևողականորեն հակահարձակվենք, քանի որ նրանք հետևողականորեն են աղավաղում մեր պատմությունը՝ օգտագործելով իրենց բարձր ակադեմիական դիրքերը։ Հանրությունն անկարող կլինի տարբերակել պատմական փաստը գեղարվեստական ձեղումներից, քանի որ գաղափար չունի դրանից։ Ուստի, երբ հարգված պրոֆեսորները աջակցում են որոշակի տեսակետներ, ուսանողն ուղղակի հետևում է նրանց և վերջ ի վերջո, նրանց հրատարակված աշխատությունները հայտնվում են համացանցում։ Այդ պահից բարդանում է աղբը մաքրելու գործընթացը։

 

Ի՞նչ նորություններ ունեք հայ ազգին ներկայացնելու համար, ի՞նչ նոր ուսումնասիրություններ ու հայտնագործություններ եք արել, մի փոքր մեզ պատմեք:

Վանի Արարատյան թագավորությունը շատ գաղտնիքներ ունի բացահայտելու, որի մասին աշխարհը պետք է իմանա, և ես պատրաստվում եմ հրապարակել իմ նոր աշխատությունը։ Գրքի հրապարակման պատճառներից մեկն այն է, որ մեր ժողովրդին սովորեցնենք մեր Արարատյան թագավորության մասին և նաև մաքրենք զեղծարարությունները, որ համաշխարհային ակադեմիան փորձում է ներկայացնել մեր անցյալի վերաբերյալ։

 

Ընդհանրապես հայագիտության ոլորտ շատերն են ներթափանցել, իհարկե, հետաքրքիր ուսումնասիրություններ են իրականացնում, նոր գրքեր հրատարակում, բայց հայագետները ոչ մի կերպ միմյանց չեն հանդուրժում, ո՞րն է պատճառն ըստ Ձեզ, չե՞ք կարծում, որ միավորման կարիք ունենք:

 

Մեր հայագետները նախընտրում են միայնակ աշխատել, որովհետև նրանք մտածում են, այն, ինչ բացահայտել են բավարար կարևոր է անձամբ ճանաչվելու համար։ Նրանք շատ խանդոտ են միմյանց հանդեպ։ Բայց պետք է հասկանան, որ մեր պատմությունը ոչ մեկին չի պատկանում։ Այն միայն մեզ է պատկանում՝ որպես ազգ և ժողովուրդ։ Ես միակ մարդն եմ, ով իր գրքում նշել ու անուն առ անուն շնորհակալություն է հայտնել մեր բոլոր հայագետներին։ Ես բոլորին թվարկել եմ և շնորհակալություն հայտնել իմ «Language as a Fingerprint» գրքում։ Բայց երբեք չեք տեսնի, որ նրանք էլ նույնն անեն, քանի որ նրանք չափազանց տարանջատված են և բաժանված։ Արիացու բնավորության գծերից է․ լինել անհատ և ամեն ինչ անել միայնակ, բայց այս դեպքում պետք է հասկանանք մեր թիմային աշխատանքի կարևորության մասին, քանի որ այդպես ավելի ուժեղ կլինենք։ Ինչևէ, մենք պահանջում ենք լինել հրապարակային։ Այլ խոսքով ասած, մեզ ձեզ նման մարդիկ են պետք, որ հարցեր տան մեր հայ գիտնականներին՝ նրանց աշխատությունները հանրության շրջանում ի ցույց դնելու համար։ Մեզ հարկավոր է հայագետների գլոբալ ցանց ստեղծել, ովքեր կկիսվեն իրենց իմացած ինֆորմացիայով և գյուտերով և միաժամանակ կհովանավորվեն բարերների կողմից։ Եվ Հայաստանի կառավարությունը պետք է այս ծրագրի ամենակարևոր ներդրողը լինի, քանի որ մեր ապագան կախված է մեր անցյալը պաշտպանելու կարողությունից։ Ազգերի ապագան քանդելու համար հարկավոր է ոչնչացնել նախ և առաջ նրանց պատմությունը։ Սա հենց այն է, ինչ տեղի է ունենում մեզ հետ, և եթե մենք չպայքարենք ինչպես Սփյուռքից, այնպես էլ Հայաստանից, տանուլ կտանք այս պատարեզմում։

 

Այսօր էլ ժամանակի ազգանվեր հայագետները քարկործվում են Հայկական լեռնաշարհին մարդկության արարման գործընթացում մեծ դերակատարություն տալու պատճառով՝ Սուրեն Այվազյան, Պարիս Հերունի և այլք, ինչպե՞ս աշխարհին ապացուցենք Հայկական լեռնաշխարհի կարևորությունը։

 

Պարիս Հերունու գործերն անգին են, և մեր պարտքն է դրանք պահպանել։ Միաժամանկ մենք պետք է գիտակցենք քիչ են այն մարդիկ, ովքեր մեզ հետ գրքերում և զլմ-ներում պայքարում են ապատեղեկատվության դեմ։ Հեշտ է աշխարհին ցույց տալ, որ  Հայկական լեռնաշխարհի և Միջագետքի հնագույն քաղաքակրթությունների մասին գրված աշխատությունները հիմնականում սխալ են։ Բարդությունն այն է, որ բոլոր հրապարակված գրքերը պետք է ունենանք ռուսերեն, անգլերեն, իսպաներեն ու չինարեն, մեր լեզուն ու պատմությունը պաշտպանելու համար։ Սա հրատապ է։ Պայքարել կեղծարարության և փորձել ուղղել ապատեղեկատվությունը միայն հայերեն գրելով և հաղորդելով՝ կարելի է բնորոշել որպես «ձայն բարբառո անապատի»։

 

Տեղյակ եմ, որ հայոց լեզուն եք ինտենսիվ ուսումնասիրում, ի՞նչ նոր բացահայտումներ արեցիք լեզուն ավելի խորը ճանաչելու ճանապարհին:


Հայոց լեզուն արիական լեզուների մայրն է։ Այսպես կոչված հնդեվրոպական լեզուն հենց հայերենն է։ Որքան շատ ենք ուսումնասիրում արիական լեզուները, ավելի շատ ենք համոզվում դրանում, բայց սա բարդ է նրանց համար, ովքեր չգիտեն հայերեն կամ նրանց համար, ովքեր տեսնում են ակնհայտը, բայց երբեք չեն ընդունում։ Մենք պետք է գիտակցենք, որ Հայկական լեռնաշխարհում հնագույն քաղաքակրթությունների պատմության ուսումնասիրությունը կամ լեզուների ուսումնասիրությունը հայերը չեն սկսել։ Այն սկսվել է «մոլորված» անհատներից, ովքեր պարզապես հետաքրքված են եղել լեզվով և թվացյալ երկրորդական երկրներ ճամփորդելով օգտագործել են «կոտրված կողմնացույց» լեզուներն իրար կապելու համար։ Հարկ է նշել, որ մենք մեր մասին ակադեմիական մակարդակով միայն վերջերս ենք սկսել պատմել ու խոսել, ինչը նշանակում է, որ մեր մասին շատ տեղեկություններ գրվել են ոչ հայերի կողմից՝ լցնելով պատմության բացը սխալ տեղեկատվությամբ։ Այս ապատեղեկատվությունը վերածվեց կեղծարարության փորձերի, և այժմ մենք ունենք հսկայական ինֆորմացիա, որը պետք է նորից գրենք և շտկենք։ Եվ հիմա, երբ այդ բոլոր աշխատությունները համարում ենք սխալ, պետք է պայքարենք, որ շտկենք դրանք, ինչը շատ բարդ ճակատամարտ է։ Պատճառն այս կողմում քիչ քանակությամբ գիտակներ ունենալն է, ովքեր ուզում են աջակցել մեզ այդ հարցում։ Բայց միաժամանակ, քիչ մարդկանցով էլ կարող ենք պայքարել, եթե նրանք աջակցութուն ստանան մեր ազգի ու ժողովրդի կողմից։

 

Հայագիտության ոլորտում ո՞րն է մեր ամենամեծ խնդիրը, դուք դրսից ավելի լավ կնկատեք։

 

Հայագիտության կարգավիճակը լավագույնս երևում է Սփյուռքից։ Մեր տեսանկյունից հայագիտությունը Հայաստանում շատ զորեղ է հրապարակված գրքերի քանակով, որոնք կարող էին փոխել պատմությունը, բայց ավաղ, որոշ խնդիրներ կան։ Նախ, գրքերը, որ պետք է հասանելի լինեին աշխարհին, միայն հայերեն լեզվով են տպագրված, ինչը նշանակում է, որ աշխարհը չգիտի այն, ինչ պետք է իմանա, որը հասանելի է հայերենով։ Երկրորդը՝ հայկական դպրոցները և համալսարանները դեռ ունեն մասնագետներ, ովքեր չեն ընդունում ուրարտացիներին որպես հայեր, Ուրարտուն որպես հայկական թագավորություն, ոչ էլ ուրարտերենն են ընդունում որպես հայոց լեզու։ Հարց է ծագում, ինչո՞ւ են նրանք մինչև հիմա շարունակում աշխատել այդ բուհերում ու դպրոցներում։ Նրանք պետք է հեռացվեն հայոց պատմությունը միտումնավոր կեղծելու համար։ Մենք բոլորս պետք է հասկանանք, որ «ուրարտերեն» լեզուն պարզապես հայերեն բարբառներից մեկն է։ Եթե մենք նայենք, թե ինչպես է Ուրարտուի ուսումնասիրությունը սկսվել և ում կողմից, կտեսնենք, թե նրանց փաստարկները որքան թույլ են։

Կարծում եմ՝ պաշտոնական, հրապարակային և հեռուստատեսային դեբատները հրատապ պետք է մաքրեն այդ աղբը, և Հայաստանի կառավարությունը պետք է ներգրավվի այս գործում։ Մենք շատ մարդիկ ունենք, ովքեր հետաքրքրված չեն իրենց անցյալով, և դժբախտաբար կառավարությունը որպես ամբողջություն կարող է քիչ հետաքրքրվել իր անցյալով։ Հայագետ Վաչագան Վահրադյանը ճիշտ է ասել Քարահունջի իր վերջին ուսումնասիրությունների շրջանակում․ «Ասա ինձ ինչպես ես վարվում Քարահունջի հետ, և ես կասեմ՝ ով ես»։ Տեսեք, թե մեր հնագույն գտածոներն ում ձեռքում են։ Նրանք ասես կենդանիներ լինեն, ովքեր ուզում են թաքցնել և ոչնչացնել այդ ամենը։ Այս հաղթարշավը պետք է դադարեցվի, հակառակ դեպքում մենք անցյալ չունեցող ազգ կդառնանք՝ չունենալով այն վերականգնվելու հնարավորություն։ Սա մեր միակ հնարավորությունն է պաշտպանելու մեր նախապատմական և հնագույն պատմությունը։ Այն իմաստով, որ մենք պետք է լինենք պատմական ճշմարտության վերջին պահապանը, այնպես ասես Հայաստանն է միհրականության վերջին ամրոցը։

Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, և մենք պետք է դրանով հպարտանանք ճշմարտացիորեն միավորվելով հանուն դրա պաշտպանության։ Միաժամանակ, եկեղեցիներ կառուցելու վրա գումար վատնելու փոխարեն, մենք պետք է կառուցենք աշխարհի ամենամեծ թանգարանը մեր հնագույն գտածոները պահելու համար և պահանջենք աշխարհից, որ վերադարձնի մեր պատմական գանձերը։ Սա նշանակում է գնալ Թուրքիա, Մեծ Բրիտանիա և պահանջել, որ վերադարձնեն մեզ մեր գանձերը։ Եթե չանենք, ապա ոչ ուղիղ կերպով աշխարհին ասում ենք, որ այն, ինչ նրանք գտել են մեր հողերում մերը չէ, չնայած որ դրանք մերն էին նախքան իրենց ի հայտ գալը և մեր հողերի 90 տոկոսը մեզնից խլել են մեր հարևանները։ Խեթերը, հուրիները, էտրուսկները, բասկերը, շումերները ․․․ նրանք բոլորը Հայկական լեռնաշխարհից են դուրս եկել ․․․ բայց աշխարհը կարդում է նրանց մասին՝ չգիտակցելով, որ կարդում է մեր մասին։ Մենք հիշեցնում ենք բասկերին իրենց մշակութային և լեզվական կապերի մասին մեզ հետ, քանի որ նրանք անտեղյակ են, թե որտեղից է եկել իրենց մշակույթը և լեզուն։ Ահա թե որքան զորեղ է մեր անցյալը և լեզուն։ Միաժամանակ, եթե մենք թողնենք մեր գանձերին միայնակ, ուրիշները որ գանձ չունեն, պարզապես կտանեն մեզնից։ Շատ ցավալի է, որ մենք ամենահին ժողովուրդն ենք, ով փրկվել է վերջին սառույցի դարաշրջանից հետո և ով մեծ ներդրում ունի աշխարհի քաղաքակրթությունների զարգացման գործում, բայց հիմա մնացել է ձեռնունայն՝ որպես ազգ չունենալով պաշտպանեվելու  որևէ ռազմավարություն։

«Անտառներն այրվում են» տիկնա՛յք և պարոնա՛յք։ Շուրջը մեծ բռնկում է։ Մենք կշարունակենք ականատես լինել պատմության կեղծարարություններին քանի դեռ չենք պայքարում դրա դեմ։ Ավելի շատ գրքեր պետք է գրվեն և հրապարակվեն, պաշտոնական կազմակերպություն պիտի հիմնվի և ստեղծվի նվիրյալների ցանց ողջ աշխարհով, ովքեր կպայքարեն ապատեղեկատվության և կեղծարարության դեմ։ Եթե մենք դա անենք, մեր նախնիներին, մեր անցյալը և մեր ներկան կվերածնենք։ Հակառակ դեպքում մենք ականտես կլինենք մեր անցյալի տրոհմանը, այնպես ինչպես թույլ տվեցինք, որ մեր հին աստվածները փոշիանան։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`