«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը

15/11/2018 13:19

Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը

Ռուսաստանի Դաշնության պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության ու Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը:

Ինչպես նշում է tass.ru-ն, համաձայնագիրը ստորագրվել էր 2018թ. մայիսին՝ Աստանայում: Այն սահմանում է ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև առևտրի հիմնական կանոնները, որոնք առավելագույնը մոտեցված են Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին:

Փաստաթուղթը ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման առաջին փուլն է: Այն ենթադրում է բավական մեծ քանակությամբ ապրանքների համար ներկրման մաքսատուրքերի նվազում:

Նշվում է, որ համաձայնագրի իրագործումը թույլ կտա զգալիորեն ավելացնել երկկողմ առևտրի ծավալը:


Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`