Ուրֆայի հայկական եկեղեցին ավերման եզրին է

27/04/2018 19:17

Ուրֆայի հայկական եկեղեցին ավերման եզրին է

Պատմական Հայաստանի Ուրֆա նահանգի Գերմուշ գյուղում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին ոչնչացման եզրին է։ Թուրքիայի Մարդասիրական օգնության միության ներկայացուցիչ Հաթիջե Թաքուշի խոսքով՝ եկեղեցու մշտական հյուրերն այսօր միայն գանձախույզներն են։

«Եթե այցելեք Գերմուշի եկեղեցի, ներսում և դրսում կտեսնեք բազմաթիվ մեծ ու փոքր անցքեր։ Անցքեր, որոնք փորվում են մեկը մյուսի ետևից՝ առանց նախորդները փակելու։ Ճակատագրի քմահաճույքին հանձնված, լքված այս եկեղեցու ճակատագիրը, ցավոք, միայն այս փոսերն են որոշում։ Եկեղեցին օրեցօր ավերվում է», - պատմում է Թաքուշը։

Նրա վկայությամբ՝ Գերմուշը նախկինում հայաբնակ գյուղ է եղել։ «Հայտնի է, որ այստեղ նախկինում շուրջ 700 հայ ընտանիք է ապրել։ Հայկական եկեղեցում արձանագրություններ չկան, ուստի կառուցման տարեթիվը հստակ չգիտենք։ Սակայն ենթադրվում է, որ այն 19-րդ դարի կառույց է», -հավելել է միության ներկայացուցիչը։

Մեկ այլ վկա էլ մանրամասնում է, որ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում՝ 7 եղբայրների կողմից։ Նա հավելել է, որ Գերմուշ գյուղում նախկինում ևս մի եկեղեցի է եղել, սակայն լքված ու անխնամ կառույցը աստիճանաբար ավերվել է, և այսօր նրա տեղում միայն քարերի կույտ է մնացել։ 

Այս թեմայով