Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Ուկրաինացի պատգամավորի մուտքը Հայաստան արգելվել է․ արգելքը ՌԴ պահանջով է

01/05/2019 20:11

Ուկրաինացի պատգամավորի մուտքը Հայաստան արգելվել է․ արգելքը ՌԴ պահանջով է

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Մուստաֆա Նայեմն ֆեյսբուքյան էջում գրառում է արել Զվարթնոց օդանավակայանում սահմանի հատման ժամանակ միջադեպի վերաբերյալ: Նայեմը պատմել է, որ սահմանին ներկայացրել է անձնագիրը, սակայն երկար ստուգումից հետո սահմանապահները հայտնել են, որ տվյալների բազայում «մուտքի արգելքի» նշում կա:

Միգրացիոն ծառայության աշխատակիցները նրան բացատրել են, որ արգելքը երրորդ երկրի՝ Ռուսաստանի Դաշնության պահանջով է, իսկ ավելի կոնկրետ արգելքը դրվել է ՌԴ պատժամիջոցների ցուցակի ու Հայաստանի սահմանապահ ծառայության բազայի ներդաշնակեցման շրջանակում:

Ուկրաինայի դեսպանի միջամտությունից հետո Նայեմին թույլ են տվել մուտք գործել Հայաստան, իսկ Ուկրաինայի հյուպատոսական ծառայությունը խորհուրդ է տվել տեղաշարժի մասին տեղյակ պահել դեսպանատանը և այցի ավարտին օդանավակայան մեկնել դեսպանի կամ հյուպատոսի ուղեկցությամբ:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`