Որոտանի գործարքի նոր պայմանագրին կառավարությունը հավանություն տվեց
22/04/2015 11:48

ՀՀ կառավարությունը որոշակի փոփոխություններ և լրացումներ կատարեց 2013 թվականի նոյեմբերի 21-ի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի գույքի առուվաճառքի պայմանագրին հավանություն տալու մասին» որոշման մեջ:
Այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց բարեփոխված և կողմերի միջև իրավահարաբերություններն առավել հավասարակշռված եղանակով կարգավորելու նպատակով էապես լրամշակված «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի գույքի առուվաճառքի պայմանագրին և Հայաստանի Հանրապետությանը պատկանող գույքային իրավունքների տրամադրման և փոխանցման պայմանագրին:
Նոր որոշմամբ լիազորություն տրվեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ ՀՀ կառավարության անունից ստորագրել վերը նշված պայմանագրերը և դրանց վերաբերվող բոլոր լրացուցիչ համաձայնագրերն ու փաստաթղթերը:
Նախագծի հիմնավորման համաձայն՝ «Որոտանի Հիդրոէլեկտրակայանների Համալիր» ՓԲԸ-ի գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո գույքի վերջնական հանձնում տեղի չի ունեցել և գործարքը չի ավարտվել, քանի որ կողմերը վերսկսել են բանակցությունները, քննարկել պայմանագրի որոշակի դրույթներ: Դրա արդյունքում կողմերը որոշում են կայացրել պայմանագրում կատարել փոփոխություններ և վերաձևակերպել որոշ դրույթներ:
«Որոտանի հիդրոէլեկտրակայանների hամալիրի» գնորդն ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» փակ բաժնետիրական ընկերությունն է:
Այս թեմայով
Մենենդեսը Հայոց ցեղասպանության սարսափները թվարկելիս արտասվել է (տեսանյութ)12/12/2019 23:23
Կարեն Կարապետյանը ՌԴ կառավարությունում աշխատանքի է անցել12/12/2019 22:53
Թուրքիայի մեջլիս Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ առաջարկ է ներկայացվել12/12/2019 21:49
Հունվարի 1-ից զինծառայությունից խուսափած՝ 27 տարին լրացածները չեն կարող վճարել և ազատվել պատասխանատվությունից12/12/2019 13:33
Սա ի՞նչ տոտալ վերահսկողություն է. Ես չեմ թույլ տա, որ ոստիկանությունն իմ խոսակցությունները գաղտնալսի․ Խառատյան11/12/2019 13:22
ԱՄՆ 2019-ին մերժել է մուտքի արտոնագիր ստանալու համար դիմած ՀՀ քաղաքացիների կեսին09/12/2019 21:31
Ֆեյսբուք
Ամենաընթերցված
Կարեն Կարապետյանը ՌԴ կառավարությունում աշխատանքի է անցել
12/12/2019 22:53
Սա ի՞նչ տոտալ վերահսկողություն է. Ես չեմ թույլ տա, որ ոստիկանությունն իմ խոսակցությունները գաղտնալսի․ Խառատյան
11/12/2019 13:22
ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորներին վաղ թոշակի ուղարկելու հարցը
09/12/2019 18:14
ԱԺ-ն ընդունեց ՍԴ դատավորներին վաղ թոշակի ուղարկելու նախագիծը
10/12/2019 11:55