Ովքե՞ր են ստիպում Էրդողանին վերադառնալ Սևրի պայմանագրին

15/11/2017 22:28

Ովքե՞ր են ստիպում Էրդողանին վերադառնալ Սևրի պայմանագրին

Regnum լրատվական գործակալությունը հրապարակել է Ստանիսլավ Տարասովի հոդվածը՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի՝Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան տարելիցին հնչեցրած ելույթի կապակցությամբ՝ առաջ քաշելով տարածաշրջանում սպասվող մի շարք հետաքրքիր գործընթացների հետևանքներ, որոնցից փորձում է խուսափել Թուրքիան: Ստորև մասնակի կրճատումներով  կներկայացնենք հոդվածը:

«Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան 79-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ. «Թուրքիան չկարողացավ պաշտպանել իր սահմանները ազգային-ազատագրական պայքարի սկզբնական շրջանում: Թուրքիայի հարավային սահմաններում առաջացող սպառնալիքների հիմնական պատճառը ազատագրական պայքարի գաղափարներից հեռանալն էր: Եթե այդպես չլիներ, ապա այսօր Թուրքիան բոլորովին այլ մակարդակով կներկայանար: Ուժերը, որ ստիպեցին Թուրքիային ազատագրական պայքարի ընթացքում դուրս գալ սահմաններից, այժմ փորձում են ստիպել Անկարային վերադառնալ Սևրի պայմանագրի պայմաններին»:

Եվ հավելեց, որ «հաշվի առնելով Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակը՝ գտնում եմ, որ Թուրքիան իրավունք չունի արհամարհել սպառնալիքները, որոնք բխում են այն տարածքներից, որոնց նա հավակնում էր ազգային-ազատագրական պայքարի ընթացքում»:

2016թ-ի աշնանը նա արդեն հանդես եկավ պահանջով, որպեսզի վերանայվի 1923թ. Լոզանի համաձայնագիրը, որը հաստատում էր Օսմանյան կայսրության փլուզումը, հենց այդ ժամանակ Թուրքիան կորցրեց վերահսկողությունը այն շրջանների հանդեպ, որոնք ժամանակին մտնում էին Օսմանյան Կայսրության կազմում, որոնց թվում էր Արաբիան, Եգիպտոսը, Սուդանը, Լիբիան, Հորդանանը, Պաղեստինը, Լիբանանը, Սիրիան, Էգեյան ծովի կղզիները և Միջագետքը:

Չնայած որ Էրդողանի այդ հայտարարությունն ընկալվեց որպես « ձգտում ներկայանալ առաջնորդի դերում, ով մեկ անգամ ևս փորձում էր բռնել ազգային-ազատագրական պայքարի ուղին՝ իր շուրջը ազգին հավաքելու նպատակով»:

Իսկ ինչո՞ւ Էրդողանը նորից հիշեց Սևրի պայմանգիրը՝ հիշեցնելով «այն ուժերի մասին, որոնք փորձում են վերադարձնել Անկարային պայմանագրի պայմաններին»:

 

Նշենք, որ 1920 թ. Օգոստոսի 10-ին Ֆրանսիայի Սևր քաղաքում Անտանտի երկրների և Օսմանյան Կայսրության կողմից ստորագրվեց հաշտության պայմանագիր, որը պաշտոնապես հաստատում էր կայսրության բաժանումը Եվրոպայի և Մերձավոր Արևելքի միջև:

Այն նախատեսում էր տարածաշրջանում Քրդական պետության ձևավորում, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշման արդյուքնում Մեծ Հայաստանի ստեղծում, որով Վանի Վիլայեթի և Բիթլիսի երկու երրորդը անցնում էին Հայաստանին, ինչպես նաև ամբողջ Էրզրումի վիլայեթը, Տրապիզոնի նահանգի զգալի մասը, ներառյալ նավահանգիստը:

Արդյուքնում՝ «վիլսոնյան քարտեզի» շնորհիվ Հայաստանի տարածքը կազմում էր 150 հազար քառ. կիլոմետր՝ ստանալով ելք դեպի Սև ծով:

Իսկ անկախ Քուրդիստանի առումով նախատեսվում էր, որ նրա սահմանները համատեղ որոշեն Անգլիան, Ֆրանսիան և Թուրքիան: Սակայն Սևրի պայմանագիրն այդպես էլ չվավերացվեց:

Այս ամենը հետաքրքիր ընթացք ստցավ, երբ  Իրաքյան Քուրդիստանը հայտարարեց 2017թ-ի սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվեի մասին. կարծես Մերձավոր Արևելքում նշմարվում էր «Սևրի ստվերը», և նորից վերագծվելու էին աշխարհաքաղաքական քարտեզներ:

Պարզ է, որ առանց հստակ աջակցության Իրաքի Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին չէր գնար այդպիսի աշխարհաքաղաքական քայլի՝ հասկանալով, որ կհանդիպեր Բաղդադի ընդդիմությանը և սուր արձագանքի կարժանանար տարածաշրջանի մյուս հսկաների կողմից՝ հատկապես Թուրքիայի և Իրանի: Հենց այս երկրների ջանքերով քրդական նախագիծն Իրաքում տապալվեց…

Իրաքյան Քուրդիստանը պահպանեց ինքնավարության կարգավիճակը: Եվ չնայած նա լրջորեն խաթարեց Թուրքիայի հետ հարաբերությունները, Թուրքիան զրկվեց քրդական կուսակցությանն Իրաքում իր շահերի համար օգտագործելու հնարավորությունից:

Այժմ էպիկենտրոնը տեղափովվեց Սիրիա, որտեղ քրդերը ակտիվորեն աջակցում են ԱՄՆ-ին, հանդես են գալիս այնտեղ իրենց ինքնավարություն շնորհելու օգտին: Այդ գաղափարի իրականացման դեպքում, ինչպես պնդում է Al Jazeera-ն, Մերձավոր Արևելքում կհայտնվի քրդական երկրորդ ինքնավարությունը. ժամանակի ընթացքում Թուրքիան պարտադրված է լինելու հրաժավել միասնական պետությունից՝ վերածվելով ֆեդերացիայի: Ինչից հետո քրդերը կկարողանան անկախացման ուղին բռնել:

Հենց այդ պատճառով էր, որ Թուրքիան ահանզանգեց Սիրիայի արտգործնախար Վալիդ Մուալլեմայի հայտարարությանը, որ «Դամասկոսը պատրաստ է քննարկել քրդերին ավելի մեծ ազդեցություն տալ երկրում ԻՊ-ի դեմ պայքարի ավարտից հետո»:

Այս համատեքստում պատահական չէ, որ նորից շրջանառության մեջ է մտել Մերձավոր Արևելքի նոր քարտեզը,  որը դեռևս 2013թ-ին հրապարակվել էր The New York Times պարբերականում:

Ըստ քարտեզի տարածաշրջանում շարունակվող «արաբական գարնան» արդյուքնում պետք է առաջանան 14 պետություն գոյություն ունեցող 5-ից..

Տարածաշրջանային փոփոխություններն ուղիղ վերաբերվում են Հարավային Կովկասին, նախ և առաջ Ադրբեջանին և Հայաստանին: Եթե Լոզանի 1923թ. պայմանագրի հիմքերը խարխլվեն, հօդս կցնդեն նաև Մոսկվայի և Կարսի 1920-ականների պայմանագրերը, որոնք ձևավորեցին Թուրքիայի և Հարավային Կովկասի սահմանները:

Եվ այդ ժամանակ կհիշեն Սևրի 1920թ պայմանագիրը, որը, ի դեպ, չի ստորագրել Ռուսաստանը:

Եթե Թուրքիայի հարավ-արևելքն այժմ անցնի քրդերի կառավարմանը, կասկածի տակ կառնվեն Մոսկվայի պայմանագրով թուրքերին անցած Կարսի, Արդահանի, Արդվինի և Սուրմալուի գավառները, և Նախիջևանը, որը նվիրաբերվեց Խորհրդային Ադրբեջանին. այս ամենը թեորեապես կարող է հանգեցնել աշխարհաքաղաքական  նոր իրավիճակների:

Այժմ գալիս է պատմական լուրջ որոշումներ կայացնելու պահը: Եվ այս կոնտեքստում նոյեմբերի 13-ին Սոչիում կայացավ Վլադիմիր Պուտինի և Ռեջեբ Էրդողանի 4 ժամ տևած հանդիպումը»:

Այս թեմայով

ֆեյսբուք