«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին

08/11/2018 19:23

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին

Աստանայում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Նիկոլ Փաշինյանն Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները:

Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովը ներկայացրել է 2018-2019թթ. ՀԱՊԿ-ում՝ Ղրղզստանի նախագահության ընթացքում, իրենց առաջնահերթությունները:


Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի ամփոփիչ հռչակագիրը, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմում զինված հակամարտություններին մասնակցած անձանց նկատմամբ փոխհամաձայնեցված միջոցառումների վերաբերյալ համատեղ հայտարարությունը:

Պետությունների ղեկավարներն ընդունել են Հավաքական անվտանգության խորհրդի որոշումներ, որոնք նպատակամղված են ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման կատարելագործմանը, անօրինական միգրացիային հակազդելուն, համակարգված տեղեկատվական քաղաքականության զարգացմանը, հավաքական ուժերի կազմակերպմանն ու կազմի ճշտմանը, ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածության հաստատմանը:

Կողմերը պայմանավորվել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի քննարկումները շարունակել դեկտեմբերի 6-ին` Սանկտ Պետերբուրգում։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`