Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Նժդեհի արձանն ապամոնտաժել են լարվածությունը թուլացնելու նպատակով. մեկնաբանում է եկեղեցին

02/12/2019 21:32

Նժդեհի արձանն ապամոնտաժել են լարվածությունը թուլացնելու նպատակով. մեկնաբանում է եկեղեցին
Օրերս ՌԴ Արմավիրի քաղաքային իշխանության պահանջով ապամոնտաժվել է հայկական եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակը։ Արմավիրի հայկական համայնքի ղեկավար Գրիշա Կարապետյանը նշել էր, որ հուշատախտակը հանվել է վերանորոգման պատճառով և շուտով կվերադարձվի իր տեղը։

ՌԴ Արմավիր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մակարի հետի հետ խոսեցինք հարցի շուրջ: Նա նշեց, որ քաղաքային իշխանության այդ քայլը լարվածություն է հայերի դեմ, և իրենք չեն պատրաստվում ընկրկել։

Տեր Մակարը նախ պատմեց, որ Նժդեհի հուշատախտակը եկեղեցու բակում տեղադրվել է 2012 թ․, և մինչև 2016 թ․ ոչ մի խնդիր չի եղել։
 
«Դրանից հետո եղել են դժգոհություններ տարբեր մարդկանց կողմից։ Իսկ 2018-ին Արմավիրի քաղաքապետարանից մեզ եկավ գրություն, որ Նժդեհի հուշատախտակը դրված է անօրինական ձևով, պետք է քաղաքային իշխանությունների հետ համաձայնեցնեք և մինչ հաստատումը պետք է հանենք։ Մենք էլ պատասխանեցինք, որ այնտեղ ոչ միայն Նժդեհի հուշատախտակն է, այլև կան 4 այլ ցուցատախտակներ, եթե անօրինական է, ինչո՞ւ եք միայն Նժդեհինը պահանջում, որ հանենք»,- պատմեց Տեր Մակարը։

Քահանան նշեց, որ իրենք պնդել են, որ համամիտ չեն ռուսական կողմի այն պնդումներին, թե Նժդեհը ֆաշիստ է․ «Նժդեհը մեզ համար ազգային հերոս է, նա իր հայրենիքի պաշտպանն է եղել։ Ասացինք՝ եթե ունեք հավաստի փաստեր, մեզ ուղարկեք, մենք հարցը կպարզաբանենք։ Իրենք մինչև այսօր ոչ մի տեղեկություն մեզ չեն ուղարկել»։

Քահանան շարունակեց պատմել, որ վերջերս նորից է նամակ ստացել քաղաքապետարանից, և նորից պնդում են, որ հանենք։

Տեր Մակարը հիշեցրեց, որ նոյեմբերի 13-ին էլ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավորը պղծել էր Նժդեհի նույն հուշատախտակը։

Քահանայի խոսքով՝ դիմել են պատկան մարմիններին, որ գործը քննեն․ «Ինչ գործ ունի նա ապօրինի ձևով մուտք գործել եկեղեցու բակ և պղծել հուշատախտակը,- ասաց նա՝ շարունակելով,- Բայց քանի որ լարվածություն կար ազգամիջյան հողի վրա, մենք էլ դեպուտատներ ունենք, ներքին կարգով մեզ ասում էին, որ հանենք։ Ես էլ ասացի, որ եկեղեցին մեր համայնքի սեփականությունն է, և դուք իրավունք չունեք նման պնդում անելու։ Իսկ եթե պնդում եք, ուրեմն 4-ին պետք է վերաբերվի և ոչ թե միայն Նժդեհին։ Մենք էլ, քանի որ հուշատախտակը վնասված էր և հնարավոր չէր տեղում վերանորոգել, որոշեցինք հանել և տանել նորոգման։ Բացի այդ էլ՝ լարված իրավիճակը թուլանար»։

Հարցին՝ երբ է հուշատախտակը հետ բերվելու, քահանան նշեց, որ նախ հանցագործը, որ պղծել էր հուշատախտակը, պետք է պատժվի, հետո նոր կորոշենք՝ չհայտնելով կոնկրետ ժամկետներ։

Դիտարկմանը՝ նշանակում է ամեն դեպքում զիջել եք քաղաքային իշխանության ճնշումներին, պատասխանեց․ «Այդպես չէ, ոչ թե զիջել ենք, այլ այդ վիճակում չէինք կարող թողնել հուշատախտակը։ Այն այնպայման պետք է վերադարձվի»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է պատգամավորին, որը պղծել էր հուշատախտակը, արդյոք քահանան նրան ճանաչում է․ «Ես որպես պատգամավոր գիտեմ իրեն, բայց որևէ շփում չեմ ունեցել, երբևէ չի եկել եկեղեցի»։

Ի դեպ, փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև ՀՀ ԱԳՆ-ից, բայց նրանք հրաժարվեցին, որևէ կերպ մեկնաբանել տեղի ունեցածը:


  Աղբյուրը՝ Araratnews.am

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`