ՆԱՏՕ-ն սատարում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին

12/06/2017 17:11

ՆԱՏՕ-ն սատարում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին

ՆԱՏՕ-ն սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Հունիսի 12-ին Երևանում ասաց Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

«Մենք գիտենք, որ վերջերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բախումներն ավելի հաճախակի են դարձել, ավելացել է ռազմատենչ հռետորաբանությունը: Քանի որ ՆԱՏՕ-ն հակամարտության կարգավորման հարցում ուղղակի ներգրավվածություն չունի, ես չեմ կարող մեկնաբանություններ տալ: Միայն կարող եմ ասել, որ մենք սատարում ենք հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,- ընդգծեց նա:

Ապատուրայը հավելեց, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները մտահոգված են նաև տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի աճով, քանի որ դրան զուգահեռ ավելանում է կողմերի թշնամանքը միմյանց նկատմամբ: 

Այս թեմայով

ֆեյսբուք