«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

Թե ինչպես են կառավարում մասսաներին. մի շարք եղանակներ

23/11/2018 22:46

Թե ինչպես են կառավարում մասսաներին. մի շարք եղանակներ

Պրոֆեսոր, հասարակական գործիչ, գրքերի հեղինակ Նաոմ Խոմսկին մասսաներին կառավարելու մի շարք եղանակներ է ներկայացնում: Խոմսկին վերլուծում է պետության դերը սկզբնավորումից մինչև ներկա ժամանակներ և կարևորում զարգացման վեկտորերը:

Երբ երկրի ղեկավարությունն արդեն իսկ ունենում է իր «հետաքրքրությունները», նրա առաջնային խնդիրն է դառնում կառավարել նրանց, ովքեր իրեն ընտրել են՝ ինքնապահպանման տրիվիալ նպատակներից ելնելով: Եթե մարդիկ սկսում են դժգոհություն արտահայտել, ապա բռնությունից խուսափելու համար, դրան կարելի է ընդդիմանալ քարոզչությամբ, իսկ դրա գործիք են դառնում ԶԼՄ-ները:

Ուշադրության շեղում

Հասարակությանը կառավարելու հիմնական գործոններից է մարդկանց կարևոր խնդիրներից և որոշումներից շեղելը, որը պետք է ընդունվի քաղաքական և տնտեսական իշխող շրջանակների կողմից` լրատվական դաշտը լցնելով ոչ կարևոր լուրերով: Ի դեպ, ուշադրության շեղումն արվում է նրա համար, որ քաղաքացիները հնարավորություն չունենան կարևոր ինֆորմացիա ստանալ երկրում առկա իրական խնդիրների մասին:

Այդ տեղեկատվության փոխարեն լրատվադաշտը լցվում է սպորտային, շոու-բիզնեսի և նմանատիպ այլ լուրերով:

«… շարունակ շեղել քաղաքացիների ուշադրությունը իրական սոցիալական խնդիրներից ոչ կարևոր և իրականում նշանակություն չունեցող թեմաներով: Հասնել նրան, որ քաղաքացիները միշտ լինեն ինչ-որ բանով զբաղված և նրանց մտածելու ժամանակ չմնա»:

Խնդիրներ ստեղծել, իսկ հետո առաջարկել լուծման տարբերակներ

Այս մեթոդը նաև կոչվում է «խնդիր-արձագանք-լուծում»: Ստեղծվում է խնդիր, ինչ-որ «իրավիճակ», որը ժողովրդի մեջ կառաջացնի որոշակի արձագանք, ինչից հետո ժողովուրդը կպահանջի ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք անհրաժեշտ են իշխող շրջանակներին: Օրինակ՝ թույլ տալ, որ քաղաքներում բռնությունների աճ գրանցվի կամ կազմակերպել արյունալի ահաբեկչություններ, արդյունքում՝ քաղաքացիները կպահանջեն ընդունել անվտանգության ուժեղացմանն ուղղված օրենքներ, ինչպես նաև կպարտադրեն ղեկավարությանը քաղաքացիների ազատությունը սահմանափակող քաղաքականություն վարել հանուն անվտանգության:

Կամ առաջացնել տնտեսական կամ տեխնոլոգիական ճգնաժամ, որպեսզի ստիպեն մարդկանց իրենց գիտակցության մեջ ընդունել դրանց հետևանքները մեղմացնող միջոցառումներ՝ մոռանալով իրենց իսկ սոցիալական իրավունքների ոտնահարման մասին: Պետք է հասկանալ, որ ճգնաժամերն իրենք իրենցով չեն ծագում:

Լուծման ձգձգումը

Այլընտրանքային լուծմանը մղելու ձևերից է այդ որոշումը ներկայացնել որպես «ցավոտ և անհրաժեշտ» և այդ պահին հասնել քաղաքացիների համաձայնությանը՝ հետագայում դրա իրականացման համար: Ավելի հեշտ է ապագայում ինչ-որ զոհողությունների գնալ, քան ներկայում: Նախ և առաջ դա տեղի չի ունենա անմիջապես: Բացի այդ, ժողովուրդը միշտ հակված է, որ ապագայում ամեն ինչ լավ է լինելու և այդ զոհողություններից հնարավոր կլինի խուսափել, ինչն էլ ստիպում է, որ այդ ոչ հեռու ապագայում ընդունվող որոշումը հանգիստ ընդունվի ժողովրդի կողմից:

Ժողովրդին դիմել որպես փոքր երեխաների

Քարոզչական ելույթների մեծամասնության ժամանակ, որոնք նախատեսված են լայն լսարանի համար, կիրառվում են այնպիսի մեթոդներ, կերպարներ, բառեր և ինտոնացիա, ասես խոսքը գնում է դպրոցական տարիքի երեխաների կամ դեռևս չհասունացած մարդկանց մասին: Որքան շատ են փորձում լսողին մոլորության մեջ գցել, այնքան շատ են փորձում կիրառել մանկական խոսքային  երանգավորումներ: Ինչո՞ւ: Եթե որևէ մեկը դիմում է մարդուն ասես նա 12 կամ ավելի փոքր տարիքի է, ապա ներշնչանքի ուժով, այդ մարդու արձագանքը, շատ հավանական է՝ լինի 12 տարեկանին բնորոշի և ոչ թե հասուն մարդու:

Շեշտը դնել էմոցիաների, և ոչ մտածելու վրա

Հասարակությանը էմոցիոնալ դաշտ ուղղելը նեյրո-լեզվական ծրագրավորման դասական մեթոդ է: Երևույթն օգնում է, որ արգելափակեն մարդկանց ռացիոնալ վերլուծելու և ընդհանրապես տեղի ունեցածը քննադատաբար ըմբռնելու կարողությունը:

Մյուս կողմից, էմոցիոնալ գործոնի կիրառումը թույլ է տալիս  մարդու ենթագիտակցության մեջ խցկել մտքեր, ցանկություններ, վախեր, հարկադրանք կամ կայուն պահվածքի մոդելներ: Էմոցիաները  տրամաբանության թշնամին են:

Մարդկանց պահել անտեղյակության մեջ՝ մշակելով միջակություն

Հասնել նրան, որ մարդիկ ընդունակ չլինեն հասկանալ, որ իրենց կառավարում են միջակությունները:

Խրախուսել քաղաքացիներին, որ հիանան միջակությամբ

Ժողովրդին ներշնչել մտքերով, որ հիմար, սանձարձակ և անդաստիարակ լինելը մոդայիկ է: Այս մեթոդն անքակտելի է նախորդից, քանի որ ներկայումս աշխարհում ամեն տեսակի միջակությունները հանդես են գալիս սկսած կրոնական մինչև անգամ արվեստի ու քաղաքականության ոլորտներում: Սկանդալները, դեղին մամուլը, կասկածելի հումորը և պոպուլիստական ակցիաները նրա համար են, որ թույլ չտան մարդիկ հնարավորություն ունենան գիտակցելու՝ իրականում ինչ է տեղի ունենում:

Մեծացնել սեփական մեղքի զգացողությունը

Մարդուն ստիպել հավատալ, որ միայն ինքն է մեղավոր իր իսկ դժբախտությունների համար, որոնք տեղի են ունենում նրա մտավոր հնարավորությունների, կարողությունների կամ թափվող ջանքերի պակասության պատճառով: Արդյունքում, տնտեսական համակարգի դեմ դուրս գալու փոխարեն, մարդը սկսում է զբաղվել անհեթեթ բաներով, ամեն ինչում ինքն իրեն մեղադրելով, ինչը մարդուն տանում է դեպի ոչինչ չանելու վիճակի: Այս մեթոդը կիրառում են և՛ քաղաքական գործիչները, և՛ գիտնականները, և կրոնական գործիչները, մարդուն իրենց ուզած ուղղությամբ տանելու համար:

Իմանալ մարդկանց մասին ավելին, քան իրենք իրենց մասին գիտեն

Վերջին 50 տարվա ընթացքում գիտության զարգացումը հանգեցրել է շարքային մարդկանց գիտելիքների և տեղեկատվության միջև մշտապես ընդլայնվող բացը լրացնելուն, որոնց տիրապետում և կիրառում են իշխող դասակարգերը:

Կենսաբանության, նյարդաբանության և կիրառական հոգեբանության շնորհիվ «համակարգը» կարողացել է հասարակ մարդու մասին իմանալ ավելին, քան նա գիտի ինքն իր մասին, ինչն էլ ենթադրում է, որ այդ նույն համակարգը հեշտորեն կարողանում է կառավարել մարդկանց, քան մարդիկ իրենք իրենց:



Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`