Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Նախագծերը հետ են կանչվել. ԱԺ նիստը դեռ չսկսված փակվեց

06/02/2020 10:35

Նախագծերը հետ են կանչվել. ԱԺ նիստը դեռ չսկսված փակվեց
Նախաձեռնողն այսօր առավոտյան հետ է կանչել ԱԺ արտահրթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նիստի օրակարգում այլևս հարց չի մնացել, նիստը համարվում է փակված այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Ըստ երևույթին՝ ինչ-որ տեխնիկական պատճառներով են նախագծերը հետ կանչվել։ Այսօր առավոտյան նախաձեռնողը նոր, համանման, ոչ բովանդակային փոփոխություններով օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, և «Իմ քայլը» խմբակցությունը միջնորդել է կրկին հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ։ Ես ծանուցումը ստացել եմ։ Մենք առաջիկայում՝ մեկ ժամից, կունենանք խորհրդի նիստ, որտեղ կքննարկենք այսօր ԱԺ արտահերթ նիստ գումարելու հարցը»,- ասաց նա՝ պատգամավորներին հորդորելով մնալ խորհրդարանում:


Ըստ ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի, առաջարկվում է Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների եւ նախագահի պաշտոնավարումը. մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:
 
«Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սույն փոփոխություններով հոդվածի 1-ին մասի հիման վրա առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն և ուժի մեջ մտնեն մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը»:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`