Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Նալբանդյանը ընդունեց ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալին

12/07/2012 13:15

Նալբանդյանը ընդունեց ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալին

Հուլիսի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ԵԽ Գլխավոր քարտուղարի նորընտիր տեղակալ, ԵԽ Ծրագրերի գլխավոր տնօրեն Գաբրիելա Բատաինի-Դրագոնիին: Նախարար Նալբանդյանը շնորհավորեց տիկին Բատաինի-Դրագոնին ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալ ընտրվելու կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ նա իր գործունեությամբ կնպաստի ԵԽ քարտուղարության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և կազմակերպության բարեփոխումների սահուն ընթացքին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում ընթացող ժողովրդական բարեփոխումների շուրջ: Այդ առումով ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալն ընդգծեց, որ վերջին տարիներին Հայաստանում զգալի առաջընթաց է արձանագրվել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտներում, և Եվրոպայի Խորհուրդը շարունակելու է իր բազմակողմանի աջակցությունը այդ գործընթացում: Էդվարդ Նալբանդյանն ու Գաբրիելա Բատաինի-Դրագոնին անդրադարձան հաջորդ տարի Եվրախորհրդում Հայաստանի նախագահությանն առնչվող մի շարք հարցերի: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հայաստան – Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագիրը, դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումների գերակայությունները: Նույն օրը տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. գործողությունների ծրագրի մեկնարկի համաժողովը, որը ելույթով բացեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Տեղեկանք. 2001թ. Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցությունից ի վեր Եվրոպայի Խորհուրդը հանդիսացել է մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության տարածման գործում Հայաստանի հիմնական գործընկերներից մեկը: Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագիրն արտացոլում է Հայաստանի գերակայություններն ու միջազգային պարտավորությունները: Այն մշակվել է ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ: Հաշվի առելով մարդու իրավունքներին, ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանն առնչվող հարցերում Եվրոպայի Խորհրդի փորձագիտական կարողություններն ու բազմամյա փորձը` Գործողությունների ծրագիրը կոչված է աջակցել իրականացնելու դատաիրավական եւ քրեակատարողական համակարգերում, կրթական, տեղական ժողովրդավարության եւ այլ ոլորտներում Հայաստանում նախատեսված բարեփոխումները: Եռամյա ծրագրի ընդհանուր արժեքն է 15.760.300 եվրո: Խոշոր դոնոր է հանդիսանում Եվրոպական Միությունը: Ապահովված է 5.612.900 եվրոն, որից 160.000 եվրո` ԵԽ սովորական բյուջեից, 5.352.900 եվրո` Եվրոպական Միություն/Եվրոպայի Խորհուրդ համատեղ ծրագրերի բյուջեից եւ 100.000 եվրո` կամավոր հատկացումներից:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`