14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին տարհանելու բացառիկ լուսանկարներ են հայտնաբերվել

25/12/2017 13:26

Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին տարհանելու բացառիկ լուսանկարներ են հայտնաբերվել

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ջանքերով հաջողվել է հայտնաբերել մինչ օրս անհայտ շուրջ քսանհինգ նոր լուսանկար՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին ֆրանսիական ռազմանավերի միջոցով տարհանելու տեսարաններով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ հայտնաբերված բնօրինակ լուսանկարներն արվել են 1915 թվականի սեպտեմբերին ֆրանսիական ռազմածովային նավատորմի սպայի կողմից:

Լուսանկարները ներկայացնում են նավակներով խաղաղ հայ բնակչությանը դեպի ռազմանավեր տեղափոխելու գործողությունները, նավերի տախտակամածին նրանց տեղավորումն ու այլ տեսարաններ: 

Նորահայտ բնօրինակ այս լուսանկարները հանրությանը կներկայացվեն 2018 թ. ապրիլին:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`