Մշակվել է Թալիշի կառուցման խոշոր նախագիծ

05/06/2017 17:42

Մշակվել է Թալիշի կառուցման խոշոր նախագիծ

Բակո Սահակյանի հանձնարարականով մշակվել է Թալիշի կառուցման խոշոր նախագիծ: Այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ շուտով կսկսվի դպրոցի, մանկապարտեզի, արդեն սկսված է համայնքային կենտրոնի, բուժկետի, նոր տների կառուցման աշխատանքները:

Հարությունյանն ընդգծեց, որ այն վերականգնման ծրագիր չէ, այլ նոր Թալիշի կառուցման ծրագիր:

«Թալիշցիների համար բազմաթիվ արտոնություններ են սահմանված, ոչ միայն կրթության առումով, նաև բազմաթիվ այլ հարցերում: Առանց փակագծերը բացելու, ինչ խնդիրներ ունենում են, փորձում ենք տեղում լուծում տալ»,- ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե հնարավո՞ր է արդյոք Ալաշանը ժամանակավորից դառնա հիմնական բնակավայր թալիշեցիների համար: Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենք ճիշտ չեն համարում պատմական Թալիշը թողնելը և նոր Թալիշ կառուցել Ալաշանում, քանի որ բոլոր գյուղերն էլ դիտարկվում են, որովհետեւ այսօրվա տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս շատ հեռվից ցանկացած տարածք դիտարկել, մանավանդ զարգացած անօդաչու սարքերի համակարգի պարագայում:

Այս թեմայով

ֆեյսբուք