Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Մխիթարյան միաբանությունում հայտնաբերվել է 5000 տարվա վաղեմություն դաշույն․ Daily Mail

02/03/2020 21:19

Մխիթարյան միաբանությունում հայտնաբերվել է 5000 տարվա վաղեմություն դաշույն․ Daily Mail
Նոր հետազոտության համաձայն՝ աշխարհի հնագույն դաշույններից մեկը, որը պահվում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող թանգարանում, մոտ 5000 տարեկան է, գրում է Daily Mail-ը։
 
Աշխարհի մյուս հնագույն զենքից տարբերվող հազվագյուտ դաշույնը պատրաստվել է մ. թ. ա. 3-րդ հազարամյակում, սակայն թյուրիմացաբար պահվել է միջնադարյան հավաքածուի մեջ։
 
 
 
Դաշույնը նկատելուց հետո ասպիրանտուրայում սովորող տեղացի ուսանողուհի Վիտորիա Դալլ Արմելլինան և հնագույն սպառազինությունների փորձագետը նպատակ են դրել ճշգրիտ հետազոտություն իրականացնել՝ որոշելու համար դրա ծագման տարեթիվը։
 
Դաշույնը կարող է ծիսական առարկա կամ զենք լինել, որն օգտագործվել է մարտի դաշտում, ենթադրում են հետազոտողները։
 
Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի ուսանողուհին դաշույնը տեսել է Վենետիկի ծովածոցում գտնվող Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան վանքի՝ միջնադարյան առարկաներով շրջապատված փոքրիկ պահարանում։ Այն գրավել է ուսանողուհու ուշադրությունը, որը ժամանակին  Մերձավոր Արեւելքում հնագույն սրերի ծագման և էվոլյուցիայի վերաբերյալ ուսումնասիրություն է կատարել։
 
Նմանատիպ սրեր հայտնաբերվել են Հայկական լեռնաշխարհում` Եփրատի բարձր հոսքի և Սև ծովի հարավային ափին: Ենթադրվում է, որ այն 19-րդ դարի երկրորդ կեսին Տրապիզոնից տեղափոխվել է Վենետիկ։
 

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

Ամենաընթերցված

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`