«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Միջնորդությունն ուղղված չէր Հայաստանի դատական գործընթացը կասկածի տակ դնելուն. Բակո Սահակյան

20/05/2019 19:15

Միջնորդությունն ուղղված չէր Հայաստանի դատական գործընթացը կասկածի տակ դնելուն. Բակո Սահակյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ժամանել է ՀՀ Ազգային ժողով «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման: Լրագրողների հետ զրույցում Սահակյանը նշել է, որ իր և Արկադի Ղուկասյանի երաշխավորությունը Ռոբերտ Քոչարյանի համար լրացուցիչ լարվածություն ստեղծելու նպատակ չէր հետապնդում:

Նա նշել է, որ իրենց միջնորդությունն ուղղված չէր Հայաստանի դատական գործընթացը կասկածի տակ դնելուն:

Սահակյանն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 20-ին ելույթին, որտեղ վարչապետը նշել էր, որ կան ուժեր, որոնք տարաձայնություններ, հակասություններ եւ նույնիսկ թշնամանք են փորձում հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ:

«Եթե կան այդպիսի գործիչներ և այդպիսի ուժեր, ապա մենք պարտավոր ենք բացահայտել, եթե կան այդպիսի նպատակներ, ապա ես էլ եմ որակում դավաճանություն: Ամեն դեպքում՝ ես չունեմ այդպիսի տեղեկություն, որ կան այդպիսի գործիչներ, ովքեր նախապատրաստում են դավաճանական գործողություններ»,- ասաց Սահակյանը:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`