Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Միջագետքում Միտանի հայկական թագավորության շրջանի ամրոց է հայտնաբերվել

03/07/2019 23:00

Միջագետքում Միտանի հայկական թագավորության շրջանի ամրոց է հայտնաբերվել

Միջագետքի հյուսիսում հայտնաբերվել են բրոնզեդարյա ամրոցի ավերակներ։ Միջազգային հնագետների խումբը վստահ է, որ մ․թ․ա․ երկրորդ հազարամյակին ամրոցը հնագույն Միտանի ռազմականացված պետությունից մեզ հասած բացառիկ գտածո է։

Ամրոցը հայտնաբերել են Մոսուլի ջրամբարի հատակում՝ Իրաքի հյուսիսում։ Պեղումները հնարավոր են դարձել այն բանից հետո, երբ երաշտի պատճառով ջրի մակարդակն իջել է։ Դրանից առաջ ավելի քան 30 տարի ամրոցը եղել է ջրի տակ։

Տյուբինգենի համալսարանից Իվանա Պուլիզը հաղորդում է, որ հայտնաբերվել են որմնանկարներ, որոնցում ընդգծված են կարմիր և կապույտ գույները, ինչպես նաև աղյուսե հատակներ։

«Ամրոցում հայտնաբերված որմնանկարները հնագիտական սենսացիա են»,- նշել է նա։

Հայտնաբերվել են նաև արձանագրություններ կավե սալիկների վրա։ Հնագետները հույս են հայտնել, որ արձանագրությունների վերծանումը նոր մանրամասներ կհաղորդի Միտանի թագավորության մասին։

«Հայտնաբերված ամրոցը հնագիտական ամենանշանակալի գտածոներից է վերջին տասնամյակների ընթացքում և քուրդ-գերմանական հնագիտական համատեղ հաջող աշխատանքների արդյունքն է»,- ասել է քուրդ հնագետ Հասան Ահմեդ Քասիմը։

Նշենք, որ Միտանին հայկական ռազմականացված պետություն էր, որը կազմավորվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի առաջին կեսին, որի սահմանները տարածվում էին Միջերկրական ծովից, Կիլիկիայից մինչև Կովկասի նախալեռներ: Պետության բնակիչները հուրիներն էին, ովքեր Հայկական լեռնաշխարհի բնիկներ են: Միտանին պատերազմական իրադրության մեջ է եղել Խաթթիի, Եգիպտոսի, Ասորեստանի հետ: Բայց ռազմական բախումներից հետո Միտանին բարեկամական հարաբերություններ է հաստատել Եգիպտոսի հետ: Ամենհոտեպ 3-րդի սիրելի կինը՝ Թիան, Միտանիի Նիխրիայի (Նաիրի) իշխանի դուստրն էր: Միտանիի թագավոր Շուտառնա 2-րդի դուստրը՝ Նեֆերտիտին ամուսնացել է Եգիպտոսի փարավոններ Ամենհոտեպ 3-րդի, իսկ հետո Ամենհոտեպ 4-րդի հետ: Միտանի պետության մասին գրեթե ոչինչ չի հասել մեզ միայն մի քանի կնիքներ, այն էլ խեթական թագավորների հետ կնքած։ Ուստի այս գտածոն իրապես հնագիտական մեծ արժեք ունի, քանի որ կարող է պատմական մի ողջ շրջանի մասին մեր ունեցած տվյալները փոփոխել։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`