Մի՞թե Սարգսյանն այսպիսի Հայաստան էր խոստանում՝ ձայնազուրկ ու ստրկացված

21/12/2013 21:47

Մի՞թե Սարգսյանն այսպիսի Հայաստան էր խոստանում՝ ձայնազուրկ ու ստրկացված

ԱԺ-ն երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 23-ին , արտահերթ նստաշրջանի ընթացքում մտադիր է վավերացնել հայ-ռուսական համաձայնագրերի շարքը, որոնցից ամենասարսափփելի գազին առընչվողն է: ներքևում կներկայացնենք Ձեզ այդ համաձայնագրի որոշ կետեր, որոնք ամենից ուշագրավն են.

Համաձայնագրի 7-րդ հոդվածում մասնավորապես ասվում է՝

«Հայկական Կողմը երաշխավորում է, որ մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն Համաձայնագրից բխող կամ սույն Համաձայնագրի հետ կապված ծագող՝ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների՝ սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ իրավունքները և շահերը ենթակա չեն փոփոխումների, լրացումների, հետ կանչման կամ կրճատումների՝ առանց Ռուսական Կողմի նախնական համաձայնության:

Հայկական Կողմը երաշխավորում է, որ մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության ապագա որևէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր և այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխի և/կամ չեղյալ հայտարարի և/կամ այլ կերպ ոտնահարի սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքները և շահերը (ներառյալ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական պարտավորությունների ավելացումը և/կամ տնտեսական վիճակի վատթարացումը, պետական բյուջետային և արտաբյուջետային նպատակային հիմնադրամներ հատկացումների նորմատիվների ավելացումը, արտարժույթի առքի վրա տուրքերի սահմանումը, նոր հարկերի Ա/կամ տուրքերի գործարկումը կամ նմանատիպ ազդեցություն ունեցող գործող հարկերի և/կամ տուրքերի դրույքների ավելացումը, գործունեության ցանկացած արգելքների և/կամ սահմանափակումների գործարկում):

Հաջորդ կետում նշվում է, որ հայկական կողմի ներկայացուցիչը կարող է մասնակցել «ՀայՌուսգազարդ»-ի Տնօրենների Խորհրիդի նիստին՝ առանց ձայն ունենալու իրավունքի և գաղտնապահության սկզբունքով:

Կարծում եմ միայն այս երկու կետերն արդեն ստրկացման նախնական և երկարաժամկետ պայմաններ են, որոնք ընդունելով Հայաստանի Հանրապետությունը 30 տարի անորոշ և չափից դուրս կախված վիճակում կգտնվի մեզ համար ոչ այնքան բարեկամ երկրից: Եվ ի՞նչ իրավունքով են նման պայմանագիր ստիպողաբար կնքում, այն էլ այդքան երկարաժամկետ, երբ նույնիսկ չգիտենք, թե Հայաստանում մի քանի ամիս անց ինչ է սպասվում:

Ստորև կարող եք գտնել այդ համաձայնագրի որոշ էջերը:

Այս թեմայով

ֆեյսբուք