Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Մեր պլանը մեկն է՝ քաղաքացու հաղթանակը․ մանտրայի պես մենք շարունակում էինք կրկնել․ Արարատ Միրզոյան

14/02/2019 15:55

Մեր պլանը մեկն է՝ քաղաքացու հաղթանակը․ մանտրայի պես մենք շարունակում էինք կրկնել․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում, իր ելույթն սկսեց այն վերնագրելով՝ ջրամբարների, քաղաքացիների և Էդմոն Մարուքյանի մասին։

Միրզոյանը նշեց, որ բոլորն իրենց հարցնում են, թե Կառավարության ծրագրում գրված է, որ նախատեսվում է կառուցել ջրամբարներ, և անմիջապես հաջորդում է հարցը՝ ո՞ւր են թվերը։ Միրզոյանը շեշտեց, որ հարցերի պատասխանները ծրագրում չկան, բայց այդ ջրամբարները կառուցվելու են։

«Այս հարցադրումը ինձ տանում է մեկ տարի ետ, երբ մեր գործընկերների հետ քննարկումների շարք ունեինք, և մենք՝ որպես հանրույթ, հայտնվել ենք մի տեղ, երբ կա երկու ճանապարհ. կա՛մ մենք շարունակում ենք մնալ ստրկատիրական-ֆեոդալական ճահճում, որում ապրում էինք տասնամյակներով, և մեր պետությունը նետվում է ձախողված պետությունների  զամբյուղը, կա՛մ մենք հաղթահարում ենք դա, անիվը հանում ենք այդ ցեխից և կանգնում զարգացման ճանապարհին։ Կա երրորդ ճանապարհ, փորձում էին համոզել մեր գործընկերները, չկա՝ ասում էինք մենք»,- նշեց ԱԺ նախագահը։

Միրզոյանի խոսքով՝ իրենց շարունակ հարցնում էին, թե ո՛րն է իրենց պլանը․ «Մեր պլանը մեկն է․ քաղաքացու հավատի և գիտակցության արթնացում, քաղաքացու մասնակցություն և քաղաքացու հաղթանակ, այո՛, մանտրայի պես մենք քննարկումից քննարկում շարունակում էինք կրկնել։ Կյանքը ցույց տվեց, որ քաղաքացու մասնակցությամբ տեղի ունեցավ քաղաքացու հաղթանակը»։

Միրզոյանը ելույթի ավարտին կրկին խոստացավ, որ այդ ջրամբարները կառուցվելու են։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`