Հսկաների հետքերը Հայաստանում

Հսկաների հետքերը Հայաստանում

Եթէ մէկը զաւակին չէ մկրտած չի կրնար հայկական դպրոց ղրկել. խօսքը յատկապէս ուղղուած է ծպտեալ հայերուն. Բ. Էստուկյան

Եթէ մէկը զաւակին չէ մկրտած չի կրնար հայկական դպրոց ղրկել. խօսքը յատկապէս ուղղուած է ծպտեալ հայերուն. Բ. Էստուկյան

Մեր հարաբերությունները զարգանում են դինամիկ, բնական կերպով. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը

08/09/2018 15:57

Մեր հարաբերությունները զարգանում են դինամիկ, բնական կերպով. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը

Հայաստանն ու Ռուսաստանն ունեն փայլուն գործընկերային հարաբերություններ. այս մասին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հաղորդում է «Արմենպրես»-ը:

Վարչապետի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների հաճախակիությունը վկայում է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հատուկ բնույթի մասին։

«Ի հեճուկս թե հայկական, թե ռուսական լրատվամիջոցներում ու սոցցանցերում առկա որոշ վատատեսության, պետք է նշել, որ մեր հարաբերությունները զարգանում են դինամիկ, բնական կերպով։ Կարծում եմ, որ մեր գլխավոր նպատակը ու խնդիրն է՝ փորձել բացել հարաբերությունների ողջ ներուժը»,- ասաց Փաշինյանը։

Նա, մասնավորապես ընդգծեց, որ երկու երկրները մեծ ներուժ ունեն տնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար կապերի ամրապնդման ոլորտներում։

«Մեր հարաբերություններում չկան անլուծելի հարցեր։ Վստահ եմ, որ դրանք կլուծվեն՝ հաշվի առնելով մեր գործընկերային հարաբերությունների հետաքրքրությունները, հարգելով երկրների սուվերենությունն ու ներքին գործերին չխառնվելու սկզբունքը։ Շատ ուրախ եմ, որ մեր ռուս գործընկերներն ամեն անգամ մեր հարաբերությունների մասին խոսելիս ընդգծում են այս սկզբունքային հարցերը»,- հայտարարեց Փաշինյանը։

ՌԴ նախագահը ևս ընդգծեց հայ-ռուսական հարաբերությունների հատուկ բնույթը՝ նշելով, որ դա երևում է երկկողմ հարաբերությունների բազմադարյա պատմության ողջ ընթացքում։ «Ներկայում մեր հարաբերությունները զարգանում են ակտիվորեն բոլոր ուղղություններով, այդ թվում և քաղաքական, ռազմական, անվտանգության, տնտեսական ակտիվության ոլորտներում»,- ընդգծեց Պուտինը։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`