Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Մենք ունենք ներքին զորքեր, մենք ունենք քրեակատարողական համակարգում արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորություն. Բադասյան

21/01/2020 18:18

Մենք ունենք ներքին զորքեր, մենք ունենք քրեակատարողական համակարգում արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորություն. Բադասյան

Թե ես, թե արդարադատության նախարարության բոլոր տեղակալներն ուղղակի  կաշվից դուրս ենք գալիս, որպեսզի ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների հետ լինի բարիդրացիական աշխատնքային մթնոլորտ։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Դա դրսևորվում է օրենսդրական նախաձեռնություններին մեր արձագանքով, քննարկման պատրաստակամությամբ և պարոն Սիմոնյան, ձեր դիտարկումների հետ կատեգորիկ համաձայն չեմ։ Դուք ասում եք, ձեր այն նախագիծը, որ սաղմնային վիճակում բերել էիք, էդ ավելի լավն էր, քան այն, որի վրա աշխատել եք, երկար քննարկել եք մասնագետների հետ։ Հետո բերում եք նախագիծ, ասում եք կառավարությունը մեզ հետ չի համագործակցում, Արդարադատության նախարարությունը գործընկեր չի, բայց բերում եք ՍԴ որոշումից բխող նախագիծ, որ ՍԴ-ի որոշումից հետո անհրաժեշտություն է առաջացել օրենսդրական նախաձեռնության, սակայն այդ նախագիծը հակասում է ՍԴ որոշմանը, հետո ասում եք՝ ԱՆ-ն մեզ հետ չի աշխատում։ Թույլ տվեք ես էլ ենթադրեմ, որ այս նախագծի հետ կապված Ձեզ պետք էր մեկ առիթ, որ դուք դեմ քվեարկեիք, դուք այդ առիթը գտել եք այս առաջարկը ներկայացնելով, որովհետև ձեր առաջարկը այնքան թերի է, որ մենք ընդունելու դեպքում կունենանք պարոն Մարուքյանի նկարագրած իրավիճակը ՝ թղթի վրա գրված օրենք, որը չի աշխատելու»,-նշեց նա։

Բադասյանը հավաստիացրեց, որ մեր պետությունը բավականին հզոր է այս պահին․

«Տիկին Սամսոնյան, ձեր մտահոգությունը փարատեմ՝ պետությունն այնքան հզոր է այս պահին, որ թող որևէ մեկը համարձակվի անկարգություններով մեզ սպառնալ։ Մենք ունենք ներքին զորքեր, մենք ունենք քրեակատարողական համակարգում արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորություն  և իրավական հիմք, և թող մեկը փորձի իր բախտը»։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`