«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Մենք հիմա էլ ենք փնտրում Վանո Սիրադեղյանին․ Օսիպյան

24/07/2019 14:20

Մենք հիմա էլ ենք փնտրում Վանո Սիրադեղյանին․ Օսիպյան

Չեմ մտածել այդ հարցի շուրջ, կարելի է մտածել՝ գնահատելով արարքը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձի հնարավորությանը վերաբերող հարցին։

Նա վստահեցրեց, թե թյուր կարծիք կա, թե Վանո Սիրադեղյանին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները չեն շարունակվում. «Մենք հիմա էլ ենք փնտրում նրան: Ոստիկանությունը մշտապես իր աշխատանքներն իրականացնում է։ Մենք ունենք առանձնապես ծանր հանցագործություններ, որոնք անմիջապես տաք հետքերով, ժամերի ընթացքում բացահայտվում են, բայց ունենք մի փոքր դեպք, որը պետք է բացահայտվի, բայց տարիներ է պահանջում»,- ընդգծեց Օսիպյանը:

Հարցին՝ արդյոք ոստիկանությունը տեղյա՞կ է, թե նա որտեղ է՝ Հայաստանում, արտերկրում, Օսիպյանը պատասխանեց․ «Օտարերկրյա ներքին գործերի նախարարներից էլ եմ լսել, որ երբեմն ձեր հարցերն ու իմ պատասխանները խանգարում են, ավելին՝ խանգարել են գործին։ Օրինակ՝ Եռաբլուրում ավտոմեքենայից համակարգիչ են տարել: Մենք տեսադաշտում ունենք ենթադրյալ կատարող, ունենք վկաներ, բայց դուք այնպիսի հնչողություն եք տվել այդ ամենին, որ սահմանափակվել է գործի բացահայտումը»։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`