Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Մարդինում 11.000-ամյա վաղեմության տաճար են հայտնաբերել. այն Պորտասարի կրկնօրինակն է

02/11/2019 18:50

Մարդինում 11.000-ամյա վաղեմության տաճար են հայտնաբերել. այն Պորտասարի կրկնօրինակն է
Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր վիլայեթի Մարդին շրջանի (այժմյան Թուրքիա) մոտակայքում հայտնաբերվել է 11,300-ամյա վաղեմության տաճար, որն ասես Պորտասարի (Göbeklitepe) կրկնօրինակը լինի: Այս մասին հաղորդում է arkeolojikhaber.com կայքը:

Աղբյուրը նշում է, որ Մարդինի շրջանը բազմաշերտ պատմություն ունի, այնտեղից հայտնաբերվել են Շումերի, Աքքադի, Խեթական թագավորության, Ասորեստանի, Վանի Արարատյան թագավորությանը պատկանող շերտեր, բայց ահա այս տաճարը ամենահնագույններից մեկն է:

Պեղումներն իրականացվում են Մարդինի թանգարանի կողմից 2012թ.: Պրոֆեսոր Dr. Ayşe Tuba Ökse-ն նշում է. «Նեոլիթյան շրջանի տաճարը կառուցված է ոչ մեծ քարերից և այրված կավե սալիկներից, այն Պորտասարին ժամանակակից կառույց է: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տաճարն ունի չորս քարակոթող: Դրանցից մեկը կոտրված է, բայց մյուս 3-ն առ այսօր կանգուն են մնացել: Տաճարի մակերեսը կազմում է 80 քմ: Հայտնաբերված քարակոթողները նման են Պորտասարի քարակոթողներին»:

Նրա խոսքով՝ չեն հասել կառույցի ստորին շերտերին, չնայած որ նախատեսում են այս ամսվա ընթացքում հասնել: Պրոֆեսորը շեշտել է, որ ի տարբերություն Պորտասարի քարակոթողների՝ այս տաճարում հայտնաբերված 4 քարակոթողների վրա որևէ պատկեր չի հայտնաբերվել:

Նշենք, որ Մարդինը հին բերդաքաղաք է, պահպանվել են բազմաթիվ շենքերի, ամրոցի և պարիսպների ավերակները: Իտալացի ճամապարհորդ Մարկո Պոլոն գրում է, որ Մարդինի շրջակայքում մշակում էին մեծ քանակությամբ բամբակ, որից պատրաստում էին բեհեզ և այլ գործվածքներ:
1914թ. ուներ 2,5 հազար բնակչություն, որոնցից 1500-ը` հայեր, մնացածը` թուրքեր, ասորիներ, քրդեր, արաբներ և այլն:

Հայերն զբաղվել են հիմնականում արհեստներով, առևտրով, ունեին 2 եկեղեցի ու դպրոց:

Բռնությամբ տեղահանվել են 1915թ. Մեծ եղեռնի ժամանակ: Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:


 «Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`