Մասնակի խավարում կլինի

31/05/2011 08:25

Մասնակի խավարում կլինի

Հունիսի 1-ին սպասվում է Արեգակի մասնակի խավարում: Լուսինը կծածկի Արեգակի մոտ 50.5%-ը: Խավարումը կսկսվի հյուսիսային Չինաստանում և Սիբիրում Գրինվիչի ժամանակով ժամը 19:25:18-ին և երկու ժամ անց՝ 21:16:11-ին, կլինի առավելագույն փուլը (0.601 մագնիտուդ) Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում: Մասնակի խավարումը կավարտվի Գրինվիչի ժամանակով ժամը 23:06:56-ին: Այն տեսանելի կլինի հյուսիսային կիսագնդի բարձր լայնություններից: Այս անգամ Հայաստանից խավարումը դիտել հնարավոր չի լինելու: Այս խավարումը 2011 թվականի արեգակնային չորս մասնակի խավարումներից երկրորդն է: Հաջորդ խավարումները սպասվում են հուլիսի 1-ին և նոյեմբերի 25-ին: Խավարումները կրկնվում են յուրաքանչյուր պարբերաշրջանում, որը կոչվում է Սարոս: Սա 118-րդ Սարոսի 68-րդ խավարումն է: Հիշեցնենք, որ Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը:

Այս թեմայով

ֆեյսբուք