«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Մայիսի 8-ի դրությամբ Հայաստանի ԶՈՒ վերահսկողության ներքո եղած տարածքները շարունակում են մնալ ՀՀ ԶՈՒ վերահսկողության ներքո

19/12/2018 17:38

Մայիսի 8-ի դրությամբ Հայաստանի ԶՈՒ վերահսկողության ներքո եղած տարածքները շարունակում են մնալ ՀՀ ԶՈՒ վերահսկողության ներքո

Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադառնալով Միլանում տեղի ունեցած Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպման և դրան հաջորդած Մամեդյարովի հայտարարությանը՝ մատնանշել է արտգործնախարարության հաղորդագրությունը, ըստ որի, համաձայնություն է ձեռք բերվել համատեղ հաղորդագրության շուրջ:

«Արդյոք նոր բան կա՞ բանակցություններում: Ոչ մի նոր բան չկա բանակցություններում, և ակտիվությունն այնքանով է, որքան դուք տեսնում եք»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարը նաև իր զարմանքը հայտնեց՝ երբ ինչ-որ մեկնաբանություն է հնչում ադրբեջանական կողմից, օրինակ, որը լավատեսություն է պարունակում իր մեջ, հայաստանցի մեկնաբանների որոշ մեկնաբանությունների մեջ դավադրություններ են նկատվում:

«Ինչո՞ւ այնպիսի կանխավարկած չկա, որ Հայաստանի կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել»,- ասաց նա, հետո հավելեց. «Ես պնդում եմ, և դուք ինքներդ էլ կարող եք քննության առնել՝ Հայաստանի ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում այնքան թափանցիկ չի եղել, որքան մեր կառավարությունն է»:

Հարցին, թե պնդելու են, որ իրականացվեն Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ամբողջ խնդիրն այն է, որ հենց ամենասկզբից Ադրբեջանը պնդել է, որ նման պայմանավորվածություն ընդհանրապես չկա: Իսկ ինչ վերաբերում է այդ օրակարգերին, դրանք պաշտոնական բանակցային պրոցեսի օրակարգեր են, որոնք տեղի են ունեցել համանախագահների ներկայությամբ: Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ ես ինքս որևէ պաշտոնական բանակցային գործընթացի չեմ մասնակցել: Մենք երկու անգամ զրույց ենք ունեցել Իլհամ Ալիևի հետ»:

Խոսելով ադրբեջանական կողմի հայտարարությունների մասին, թե Նախիջևանի կողմից 11 հազար տարածք կարողացել են իրենց վերահսկողության տակ վերցնել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․

«Նախիջևանի ուղղությամբ եթե ինչ-որ դիրքային փոփոխություններ եղել են, ապա 95 տոկոսով դրանք տեղի են ունեցել այս տարվա փետրվար-մայիս ամիսներին: Եղել են դիրքերի որոշակի տեղաշարժեր: Երկու կողմից են եղել: Ես պաշտոնապես ասում եմ, որ այն տարածքները, որոնք մայիսի 8-ի դրությամբ եղել են Հայաստանի Զինված ուժերի վերահսկողության ներքո, շարունակում են մնալ ՀՀ Զինված ուժերի վերահսկողության ներքո»:

 

 

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`