Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Ղրիմում գտնվող հին հայկական եկեղեցին պաշտպանության տակ կառնվի

17/03/2018 12:41

Ղրիմում գտնվող հին հայկական եկեղեցին պաշտպանության տակ կառնվի

Ղրիմի թերակղզում գտնվող 14-րդ դարի հին հայկական եկեղեցին կառնվի պաշտպանության տակ, հայտնում է gkreg.rk.gov.ru կայքը:

Հայտնի է, որ եկեղեցու մոտ հսկողության գոտի սահմանելու հարցով համապատասխան մարմիններին են դիմել տեղի հայ համայնքի ներկայացուցիչները:

«Մենք նման միջոցառումները սոցիալական տեսանկյունից կարևոր ենք համարում, ուստի՝ առավելագույն աջակցություն կցուցաբերենք ճարտարապետության բացառիկ հուշարձանի պահպանման հարցում»,-rusarminfo.ru-ն մեջբերում է Ղրիմի պետռեգիստրի և կադաստրի հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Սպիրիդոնովի խոսքերը:

Հայտնի է, որ Ղրիմի Բելոգորսկի շրջանի Տոպոլևկա գյուղում պահպանվել են 14-րդ դարին թվագրվող հայկական երկու եկեղեցիների՝ Սուրբ Սարգսի և Սուրբ Ուրբաթի ավերակները, որոնք վկայում են միջնադարում Ղրիմում մեծ հայկական համայնքի առկայության մասին:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`