Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Ղամիշլիի հայերն ապահով վիճակում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան

17/10/2019 21:22

Ղամիշլիի հայերն ապահով վիճակում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան

Սիրիայի Ղամիշլիի քաղաքում հայերն ապահով վիճակում են, և նրանց անվտանգության հիմնական հովանավորը Սիրիայի կառավարական բանակն է: Այս մասին SHANTNEWS-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը։

«Ինչպես գիտեք, Թալ-Աբյադում օրեր առաջ գտնվող 16 հայ ընտանիքներ տարհանվեցին և գնացին ավելի խաղաղ շրջաններ: Ղամիշլիում և Հասաքայում այսօր ապրում են շուրջ 3000 հայ ընտանիքներ: Այդ հայերը մեր քաղաքացիներն են և կառչած են այդ հողին: Վճռել են իրենց կյանքը շարունակել այդ շրջաններում»,- ընդգծել է դեսպանը` ասելով, որ Ղամիշլիի հայությանը որևէ վտանգ չի սպառնում այս պահին:

Դեսպանը անդրադարձել է այսօր Սիրիայի այդ հատվածում ծավալվող իրադարձություններին՝ նշելով, որ համաձայնության ճանապարհով Սիրիայի բանակի՝ Եփրատից արևելք մուտք գործելը պետք է համարել կարևոր քայլ Սիրիայի տարածքային ամբողջականության ապահովման տեսանկյունից:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`