Հուլիսին Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է 261 հազար դոլարի ռազմա-ավիացիոն արտադրանք

03/08/2017 18:10

Հուլիսին Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է 261 հազար դոլարի ռազմա-ավիացիոն արտադրանք

2017-ի հուլիսին Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է 261 հազար ամերիկյան դոլար արժողությամբ ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Տեղեկացնում է Razm.info-ն՝ հիմք ըդունելով Թուրքիայի արտահանողների խորհրդի (Türkiye İhracatçılar Meclisi — TİM) պաշտոնական կայքը:

Ըստ աղբյուրի՝ նույն տարվա հունիսին Ադրբեջանը ստացել է 932 հազար դոլարի արտադրանք: Այսինքն՝ նախորդ ամսվա հետ համեմատ՝ հուլիսին Ադրբեջան արտահանումը նվազել է մոտ 3,6 անգամ:

2017-ի հուլիսին Վրաստանը Թուրքիայից ստացել է 740 հազար ամերիկյան դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: Մինչ այս՝ հունիսին, Թուրքիայից Վրաստան ռազմական-ավիացիոն արտադրանքների արտահանումը կազմել է 394 հազար դոլար: Հուլիսին դեպի Վրաստան արտահանումը աճել է 1,9 անգամ:

Հուլիսին Թուրքիայից Իրան է մատակարարվել 443 հազար դոլարի ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Նախորդ ամսվա տվյալներով՝ Իրան արտահանումը կազմել էր 530 հազար դոլար:

Ընդհանուր առմամբ, Թուրքիան այս տարվա հուլիսին այլ երկրներ է արտահանել 111,6 միլիոն ամերիկյան դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք:

 

Այս թեմայով

ֆեյսբուք